Monday, January 18, 2010

Ադրբեջանցիները կբողոքեն Կոնգրեսին Ղարաբաղին ֆինանսավորելու համար

Tert.am. 18-1-2010- Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ում իրենց բողոքը կհայտնեն Կոնգրեսին`վերջինիս կողմից ընդունված որոշման առնչությամբ, համաձայն որի, ԱՄՆ-ն այս տարի ֆինանսական օգնություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղին: «ԱՄՆ սպասվող մեր այցի ընթացքում, որն սկսվելու է հունվարի 21-ին, մենք մտադիր ենք շատ լուրջ քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման շուրջ»,- Trend News-ին հայտնել է Միլի մեջլիսի Անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը: Նրա խոսքով, հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում: «Այցի ընթացքում, որին կմասնակցեն իմ գործընկերներ Գանիրա Փաշաևան, Գյուլյար Ահմեդովան և Իգբալ Ագազադեն, մենք կհանդիպենք սենատորների հետ և կքննարկենք հայ-ադրբեջանական հարաբերություները, ինչպես նաև Հարավային Կովկասի իրավիճակը»,- ասել է պատգամավորը:

No comments: