Monday, January 18, 2010

Հ. Բագրատյան. Էլ ինչո՞ւ ենք կառուցել Իրան-Հայաստան գազամուղը, որ չպետք է գործի՝ ռուսականը թանկանալու դեպքում

News.am. 18-1-2010- «Էլ ինչո՞ւ ենք կառուցել Իրան-Հայաստան գազամուղը, որ չպետք է գործի»,- հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով այն փաստին, որ ռուսական գազը ապրիլից դառնալու է 180 դոլար՝ հազար խմ-ի դիմաց: "Դա այլընտրանք էր, որ եթե ռուսական գազը թանկանա, գործի իրանականը: Ի՞նչ եղավ դա, ինչի՞ չեն բացում, բա էլ ինչո՞ւ ենք սարքել այդ գազամուղը: Իրանից գազ ստանալու պարագայում մենք տրանզիտի գումար էլ չենք վճարում: Եթե կասեք, որ իրանական գազն էլ է թանկ, ես էլ կասեմ. «Լայն խողովակով կառուցեիք, որպեսզի գազը վաճառեիք նաեւ Վրաստանին ու մյուսներին»,- ասաց Բագրատյանն ու հավելեց. «Այն ինչ արվում է այսօր, 10 տարի հետո քաղաքականություն է դառնում»: Նախկին վարչապետը նշեց նաեւ, որ Սերժ Սարգսյանը չի ստում, երբ հայտարարում է, թե Հայաստանը վճարունակ է: "Նա չի ստում, ուղղակի այդպես գիտի, այդպես են իրեն ասել: Նա չգիտի, որ 2014 թվականից Հայաստանը տարեկան 480 միլիոն դոլարի պարտք է փակելու, եթե իհարկե մինչ այդ նոր պարտքեր չկուտակի: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ 2010 թվականին Հայաստանը եւս 500 միլիոն դոլարի վարկ է վերցնելու:

No comments: