Wednesday, January 27, 2010

Դավութօղլուն կրկին անդրադարձել է Արձանագրություններին

Tert.am. 27-1-2010- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ կրկին անդրադարձել է հայ-թուրքական Արձանագրություններին: Մասնավորապես, ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլուն», Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը Արձանագրությունների վերաբերյալ հակասում է գործընթացի հիմնական փիլիսոփայությանը: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի կարծիքով` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա են նախապայմաններ և սահմանափակող կետեր, որոնք հակասում են Արձանագրությունների տառին և ոգուն: Բացի այդ, ինչպես Դավութօղլուն ասել է NTV հեռուստաալիքին, հայ-թուրքական Արձանագրությունները նպատակաուղղված են երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը, երկու ազգերի միջև նախապաշարումները վերացնելուն և տարածաշրջանում մշտական կայունությանը նպաստելուն: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ՀՀ կառավարությունը կհաստատի հայ-թուրքական Արձանագրությունները:

No comments: