Tuesday, January 19, 2010

Թուրքիայի ԱԳՆ–ն հակասություններ է գտել ՀՀ ՍԴ-ի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ որոշման մեջ

Tert.am. 19-1-2010- Պաշտոնական Անկարան կարծում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ որոշման մեջ կան արձանագրությունների տառին և ոգուն հակասող նախապայմաններ։ Այս մասին հաղորդում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջը։ «2010թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։ Այդ որոշումը հրապարակվեց կարճ տեքստով։ Վերջերս ՍԴ-ն հրապարակեց որոշման հիմնավորումը, որտեղ կան արձանագրությունների տառին և ոգուն հակասող նախապայմաններ և սահմանափակիչ դրույթներ։ Այդ որոշումը վնասում է արձանագրությունների հիմնական նպատակը։ Այդ մոտեցումը մեր կողմից անընդունելի է։ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին, այդ թվում` արձանագրությունների հիմնական դրույթներին։ Նույն հավատարմությունն ակնկալում ենք նաև Հայաստանի կառավարությունից»,- նշվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

No comments: