Panorama.am. 12-1-2010- Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական սկանդալն է հասունանում: Այսօր երեկոյան Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լևին հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Իսկ երեկ Երուսաղեմում Իսրայելի փոխարտգործնախարարի մոտ է հրավիրվել այդ երկրում Թուրքիայի դեսպան Ահմադ Չիլիկուլան:
Հունվարի 11-ին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Դանի Այալոնի մոտ է հրավիրվում Իսրայելում Թուրքիայի դեսպան Ահմադ Չիլիկուլան: Ըստ որում, Իսրայելում լույս տեսնող ռուսալեզու «Մեր ուղեծիրը» (Наша орбита) պարբերականի փոխանցմամբ, դեսպանն Իսրայելի արտգործնախարարություն կանչվել է Թուրքիայում նկարահանված «Որոգայթ Գայլերի հովտում» ֆիլմի և վարչապետ Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով:
Թուրք կինեմատոգրաֆիստները վերոնշյալ ֆիլմում պատմում են Թուրքիայում գործող իսրայելցի գործակալների գործունեության մասին: Սա Իսրայելի կողից դիտվել է որպես հակաիսրայելական քարոզչություն և պահանջ է ներկայացվել անմիջապես դադարեցնել նման դրսևորումները` առաջին հերթին արգելելով ֆիլմը եթեր հեռարձակել: Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությունների առնչությամբ դժգոհություններին, ապա դրանք վերաբերում են Թուրքիայի վարչապետի այն հայտարարություններին, որոնցով օրերս նա դատապատել է Լիբանանի ջրային ռեսուրսներն Իսրայելի կողմից շահագործումը: Պաշտոնական Թելա Ավիվն այս հայտարարությունը դիտարկում է որպես «երբեմնի բարեկամ երկրների հարաբերություններն ապակայունացնելու փորձ»:
Եվ ահա այս հարցերի շուրջ բացատրություններ ստանալու պահանջով թուրք դեսպանը հրավիրվել է Իսրայելի ԱԳՆ, և նշված աղբյուրի հաղորդմամբ, փոխնախարար Այալոնի ընդունարանում 20 րոպե սպասելուց հետո արժանացել իսրայելցի պաշտոնյայի սառը և հեգնական վերաբերմունքին: «Դեսպանը, որի ձեռքը հանդիպման սկզբում Այալոնը հրաժարվել է սեղմել, ստիպված է եղել նստել ցածր բազմոցին` մի սեղանի մոտ, որի վրա բացակայել են թուրքական պետականության խորհրդանիշները, իսկ դիվանագիտական հանդիպումների ժամանակ ավանդական ուտեստներ չեն մատուցվել»,- գրում է «Մեր ուղեծիրը»` հղում անելով «Իսրաել ա-Յոմ» թերթին:
Տեղի ունեցածի առնչությամբ պաշտոնական Անկարան իր հերթին է բացատրություն պահանջել: Սակայն, նույն աղբյուրի հաղորդմամբ, փոխնախարար Այալոնը հրաժարվել է ներողություն խնդրել` հավելելով. «Իսրայելը գորգ չէ, որի վրա բոլորին թույլ տրվի ոտքերը մաքրել»:
Արդյունքում` Իսրայելի դեսպանն այսօր հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Ակնկալվում է, որ դիվանագիտական սկանդալն այսքանով չի ավարտվի:Wednesday, January 13, 2010
Իսրայելը վիրավորել է Թուրքիային. Անկարան փորձում է պատասխանել

Արդյունքում` Իսրայելի դեսպանն այսօր հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Ակնկալվում է, որ դիվանագիտական սկանդալն այսքանով չի ավարտվի:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment