Monday, January 18, 2010

Թուրքերի շրջանում նվազում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցների թիվը

Tert.am. 18-1-2010- Թուրքիայում աստիճանաբար նվազում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցների թիվը։ Ինչպես հաղորդում է «Անկարա» գործակալությունը, Թուրքիայի Ձախ ժողովրդավարական կուսակցության պատվերով A&G հետազոտական կազմակերպության կողմից թուրք հասարակության շրջանում անցկացված հասարակական կարծիքի հարցման ընթացքում մասնակիցների 63,5%-ը՝ դեմ, իսկ 20%-ը կողմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Հարցման արդյունքների համաձայն` անցած տարվա հունիս ամսվա համեմատությամբ դեկտեմբերին Հայաստանի հետ հարաբերությունների և քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունների աջակիցների թիվը կտրուկ նվազել է` 6 ամսվա ընթացքում 69,3%-ից հասնելով 27,1%-ի։ Մինչդեռ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության համակիրների միայն 45,7%-ն է դեմ արտահայտվել «ժողովրդավարական նախաձեռնությանը», 47,5%-ն կողմ է դրան։ Հարցումն իրականացվել է Թուրքիայի 29 նահանգներում, որին մասնակցել է 1892 մարդ։

No comments: