News.am. 18-1-2010- Երուսաղեմի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը սառը հոսանքներ է առաջացրել նաև Վաշինգտոնում։ Այս մասին գրում է The Jerusalem Post–ը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների որոշ հրեական խմբեր պատմականորեն միշտ սերտորեն համագործակցել են Թուրքիայի հետ։
Որպես այս համագործակցության ապացույց հրեական պարբերականն առանձնացնում է հայկական հարցը՝ ընդգծելով, որ որոշ հրեական խմբեր դրդել են Կոնգրեսի անդամներին չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը։ Սակայն այժմ իրավիճակը մի փոքր այլ է։
«Իսրայելի նկատմամբ Թուրքիայի թշնամանքը, բնականաբար, իր հետևանքները կունենա։ ԱՄՆ կառավարությունում և ոչ կառավարական շրջանակներում Իսրայելի բարեկամները դա հաշվի կառնեն»,- պարբերականին ասել է Վաշինգտոնի հրեական համայնքի առաջնորդներից մեկը, որը նախընտրել է չներկայանալ։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին, այն հրաժարվում է մեկնաբանել թուրք-իսրայելական լարված հարաբերությունները՝ ելնելով կողմերի միջև հարաբերությունների զգայունությունից։ Մեկ այլ հրեա պաշտոնյա թերթին ասել է, որ Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» վատթարացրել է երկու երկրների միջև «պատմականորեն սերտ հարաբերությունները», որոնց հիմքը դրվել էր նախկին աշխարհիկ կառավարությունների օրոք։
Մյուս կողմից՝ Anti-Defamation League հրեական կազմակերպությունը, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ, ոգևորված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի նշանակմամբ, որը նախկինում ծառայել է որպես Իսրայելում Թուրքիայի դեսպան։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, կազմակերպությունը վստահեցնում է, որ ամենևին էլ չի փոխել իր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ։
«Մենք հավատացած ենք, որ եղել է ցեղասպանություն, բայց ներկայում այդ մասին ԱՄՆ կոնգրեսում բանաձև ընդունելը նպատակահարմար չէ։ Այստեղ գործում է այն սկզբունքը, որ տվյալ հարցը նպատակահարմար է ուսումնասիրել պատմական հանձնաժողովի տեսանկյունից»,- ասել է Anti-Defamation League-ի ներկայացուցիչը։Monday, January 18, 2010
Հրեաները թուրքերին սպառնում են ԱՄՆ–ում Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
News.am. 18-1-2010- Երուսաղեմի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը սառը հոսանքներ է առաջացրել նաև Վաշինգտոնում։ Այս մասին գրում է The Jerusalem Post–ը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների որոշ հրեական խմբեր պատմականորեն միշտ սերտորեն համագործակցել են Թուրքիայի հետ։
Որպես այս համագործակցության ապացույց հրեական պարբերականն առանձնացնում է հայկական հարցը՝ ընդգծելով, որ որոշ հրեական խմբեր դրդել են Կոնգրեսի անդամներին չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը։ Սակայն այժմ իրավիճակը մի փոքր այլ է։
«Իսրայելի նկատմամբ Թուրքիայի թշնամանքը, բնականաբար, իր հետևանքները կունենա։ ԱՄՆ կառավարությունում և ոչ կառավարական շրջանակներում Իսրայելի բարեկամները դա հաշվի կառնեն»,- պարբերականին ասել է Վաշինգտոնի հրեական համայնքի առաջնորդներից մեկը, որը նախընտրել է չներկայանալ։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին, այն հրաժարվում է մեկնաբանել թուրք-իսրայելական լարված հարաբերությունները՝ ելնելով կողմերի միջև հարաբերությունների զգայունությունից։ Մեկ այլ հրեա պաշտոնյա թերթին ասել է, որ Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» վատթարացրել է երկու երկրների միջև «պատմականորեն սերտ հարաբերությունները», որոնց հիմքը դրվել էր նախկին աշխարհիկ կառավարությունների օրոք։
Մյուս կողմից՝ Anti-Defamation League հրեական կազմակերպությունը, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ, ոգևորված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի նշանակմամբ, որը նախկինում ծառայել է որպես Իսրայելում Թուրքիայի դեսպան։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, կազմակերպությունը վստահեցնում է, որ ամենևին էլ չի փոխել իր դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ։
«Մենք հավատացած ենք, որ եղել է ցեղասպանություն, բայց ներկայում այդ մասին ԱՄՆ կոնգրեսում բանաձև ընդունելը նպատակահարմար չէ։ Այստեղ գործում է այն սկզբունքը, որ տվյալ հարցը նպատակահարմար է ուսումնասիրել պատմական հանձնաժողովի տեսանկյունից»,- ասել է Anti-Defamation League-ի ներկայացուցիչը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment