Tert.am. 18-1-2010- Կարսի Serhat TV-ն ձեռնամուխ է եղել հայկական Լոռի TV-ի հետ հեռուստածրագրերի փոխանակման նախագծին: Ինչպես նշել է Serhat TV-ի թիմը հայաստանյան այցելությունից հետո, Հայաստանում իրենք նկատել են թուրքական բիզնեսի ակտիվություն: Նրանք կարծում են, որ հայ-թուրքական սահմանը փակ է միայն խորհրդանշական մակարդակով: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Ինչպես նշել է Serhat TV-ի համակարգող Ալիջան Ալիբեյօղլուն, երկու երկրների հեռուստաալիքների միջև ձեռնարկված նախագիծը կոչված է կոտրելու երկու ազգերի միջև գոյություն ունեցող նախապաշարումները:
Նախագծի նպատակն է օգնել երկու երկրների ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց, ինչպես նաև ներկայացնել Կարս և Գյումրի քաղաքները: Այս նպատակով անցյալ տարվա օգտոստոս ամսին Լոռի TV-ն 5-հոգանոց կազմով մեկնել էր Կարս: Նրանց նկարահանած վավերագրական հեռուստածրագիրը հեռարձակվել էր Գյումրիում: Լոռի TV-ն Serhat TV-ի 4-հոգանոց խմբին հրավիրել է Հայաստան:
Թուրքական ծրագրի հեռուստահաղորդավար Օզգյուր Թուղրուլը նշել է, որ «մշակութային առումով երկու երկրները շատ նման են միմյանց: Սա եղբայրական նախագիծ է: Մեր նպատակն է մերձեցնել երկու երկրների լրագրողներին»:
Գյումրիի նկարահանումները հեռարձակվել են «Մոտ, բայց միաժամանակ հեռու» խորագրով վավերագրական ֆիլմի տեսքով: Ըստ Serhat TV-ի ներկայացուցիչների` Կարսի քաղաքացիները գոհ են մնացել: Վերոնշյալ նախագծի շրջանակներում կնկարահանվեն այլ հեռուստածրագրեր։Monday, January 18, 2010
Հայկական և թուրքական հեռուստաընկերությունները համագործակցում են
Tert.am. 18-1-2010- Կարսի Serhat TV-ն ձեռնամուխ է եղել հայկական Լոռի TV-ի հետ հեռուստածրագրերի փոխանակման նախագծին: Ինչպես նշել է Serhat TV-ի թիմը հայաստանյան այցելությունից հետո, Հայաստանում իրենք նկատել են թուրքական բիզնեսի ակտիվություն: Նրանք կարծում են, որ հայ-թուրքական սահմանը փակ է միայն խորհրդանշական մակարդակով: Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Ինչպես նշել է Serhat TV-ի համակարգող Ալիջան Ալիբեյօղլուն, երկու երկրների հեռուստաալիքների միջև ձեռնարկված նախագիծը կոչված է կոտրելու երկու ազգերի միջև գոյություն ունեցող նախապաշարումները:
Նախագծի նպատակն է օգնել երկու երկրների ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց, ինչպես նաև ներկայացնել Կարս և Գյումրի քաղաքները: Այս նպատակով անցյալ տարվա օգտոստոս ամսին Լոռի TV-ն 5-հոգանոց կազմով մեկնել էր Կարս: Նրանց նկարահանած վավերագրական հեռուստածրագիրը հեռարձակվել էր Գյումրիում: Լոռի TV-ն Serhat TV-ի 4-հոգանոց խմբին հրավիրել է Հայաստան:
Թուրքական ծրագրի հեռուստահաղորդավար Օզգյուր Թուղրուլը նշել է, որ «մշակութային առումով երկու երկրները շատ նման են միմյանց: Սա եղբայրական նախագիծ է: Մեր նպատակն է մերձեցնել երկու երկրների լրագրողներին»:
Գյումրիի նկարահանումները հեռարձակվել են «Մոտ, բայց միաժամանակ հեռու» խորագրով վավերագրական ֆիլմի տեսքով: Ըստ Serhat TV-ի ներկայացուցիչների` Կարսի քաղաքացիները գոհ են մնացել: Վերոնշյալ նախագծի շրջանակներում կնկարահանվեն այլ հեռուստածրագրեր։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment