7or.am. 18-1-2010- Անդրադառնալով ղարաբաղյան հարցում Բաքվի դիրքորոշմանը՝ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, այն է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն այդ դիրքորոշումը, նրա կարծիքով, պայմանական է և համապատասխանում է նախորդ օրվա իրականությանը. «Այսօր իրավիճակը փոխվում է, և կարծում եմ՝ համապատասխան եզրակացություններ Ադրբեջանում արվել են։ Առաջին եզրակացությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ռազմական ճանապարհը բլից-քլիք կլինի, որն անիրատեսական է։ Կարծում եմ՝ այդ եզրակացությունը Բաքվում արել են»։
Նա նշել է նաև, որ հաջորդ կարևոր քայլը, որը պետք է կատարվի ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև գործընթացի մյուս մասնակիցների, այն է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անկախ լինել։
-Սկզբունքորեն հասկանալի է, որ ամբողջական կազմով կամ հենց այսպես Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին անիրական է,- ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը։
Monday, January 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment