Thursday, January 14, 2010

ՆԺԿ նախագահը Ս. Լավրովի այցը կապում է ԼՂՀ հարցում ՀՀ–ի վրա ճնշումներ գործադրելու հետ

7օր.am. 14-1-2010- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Ուրբաթ» ակումբում ասել է, որ 2010թ. Հայաստանին պարտադրելու են հանձնել ԼՂ-ի 5 շրջանները, և հենց դրա հետ է Ա. Կարապետյանը կապում Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ -Դա կփորձեն անել Ռուսաստանի ճանապարհով։ Իմ անձնական կարծիքն է, որ հիմա եթե դա էլ չստացվի, ապա նորից Ամերիկան կմտնի խաղի մեջ և կփորձի թուրքերին համոզել, որ առա՛նց Լեռնային Ղարաբաղի վավերացնեն այդ փաստաթուղթը, որն իմ կարծիքով թուրքերը չեն անի,- ասել է ՆԺԿ նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի փակուղու մեջ են, որ դրանից խուսափել չեն կարողանալու։ -Կա՛մ պետք է համաձայնեն, կա՛մ պատերազմական գործողությունների վտանգի առաջ կանգնեն։ Իսկ եթե իշխանությունները համաձայնեն այդ զիջումներին, ապա Ա. Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանում իշխանությունը կփոխվի։

No comments: