Tuesday, January 19, 2010

Վլադիմիր Կազիմիրով. «Չեմ զարմանա, որ երեք նախագահների հանդիպման ժամանակ ինչ–որ առաջընթաց տեղի ունենա»

7or.am. 18-1-2010- Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ակտիվացման մասին խոսելիս՝ ՌԳԱ ազգագրության ու մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովը կարծիք է հայտնել, որ չի կարելի Ռուսաստանի ակտիվացման մասին խոսել։ Ռուսաստանը, նրա կարծիքով, զուսպ, բանական, բալանսավորված և զգուշավոր մոտեցման օրինակ է ցույց տալիս։ Ալեքսանդր Սկակովը նշել է, որ Ռուսաստանի դերի ակտիվացումը սկսվել է ոչ թե այսօր, այլ 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո, քանի որ Կովկասում ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար մնում էր ամենալուրջ հակամարտություններից մեկը։ Դա համընկավ նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հետ, այսինքն Ռուսաստանն ավելի ակտիվ, ներգրավված և հետաքրքրված խաղացող դարձավ այդ տարածաշրջանում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ Ռուսաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այդ հակամարտությամբ և մնացած պետություններից ակտիվ է եղել։ -Չեմ զարմանա, որ երեք նախագահների հանդիպման ժամանակ ինչ-որ առաջընթաց տեղի ունենա, սակայն շրջադարձային ձեռքբերումների կանխատեսումներ անելուց զերծ կմնայի։ Սակայն կարծում եմ, որ փոքր առաջխաղացումներ կլինեն,- նշել է Վ.Կազիմիրովը։

No comments: