Tuesday, January 19, 2010

Իրանը կրճատում է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը

News.am. 18-1-2010- Իրանը վերանայում է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության կրճատման հնարավորությունը՝ 12 ուղղություններով։ Այս մասին, ինչպես հայտնում է տեղական Press TV հեռուստաալիքը, հունվարի 18-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին։ Նրա խոսքով, մոտ ապագայում իրանական հանրապետությունն այս հարցով վերջնական որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հարցը իրանական խորհրդարանում բարձրացվել է հունվարի 13-ին։ Որոշման տակ ստորագրել են խորհրդարանի 36 պատգամավորներ։ Ինչպես հայտարարել է իրանցի պատգամավոր Մոհամեդ Ալի Աբտահին, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը «պետք է փակվի որքան հնարավոր է շուտ»։ Բացի այդ, նա բրիտանական հատուկ ծառայություններին մեղադրել է ատոմագետ-ֆիզիկոս Մասուդ Մոհամեդիի սպանության մեջ։

No comments: