Tuesday, January 19, 2010

«Արցախյան հարցի շուրջ կետ առ կետ համաձայնեցված հռչակագիր կա»

Aysor.am.19-1-2010- «Այսօր խոսվում է նոր հնարավոր հռչակագրի մասին, Ղարաբաղի հարցի շուրջ հակամատրության կարգավորման շրջանակային համաձայնագրի մասին ` Հայաստանի և Ադրբեջանի միջև: 20 տարվա մեջ արտաքին քաղաքականության մեջ մեր ռազմավարությունը չենք փոխել, գոյություն ունի կարգավորման հստակ, մահաբեր մեխանիզմ, որն իր վերջնական տեսքն է ստացել Մադրիդյան սկզբունքներում»,- հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը: Նա վստահ է, որ Արցախյան հարցի շուրջ արդեն իսկ կետ առ կետ համաձայնեցված հռչակագիր կա, քողարկված գաղտնի կերպով այն արդեն ստորագրել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը կամ նրա կողմից լիազորված մի անձ, մի օրինակ էլ ի պահ է տրվել Թուրքիային: «Մենք չպետք է սպասենք մոտակա օրերին Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո շրջանակային համաձայանգրի հրապարակմանը, որովհետև գիտենք, որ ներկայիս վարչախումբն ուժ չունի հայկական կեցվածքը շարադրելու, հետրաբար երբ հրապարակելը երկրորդային հարց է»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ ներկա իրավիճակում նվազագույն իսկ զիջում հանգեցնելու է մեր պաշտպանության փլուզմանը` Սյունիքի և Արցախի կորստի գնով: Իսկ ինչո՞ւ է Քանանյանն այդ աստիճան վստահ, որ արդեն իսկ կա համաձայնեցված հռչակագիր Արցախյան հարցի կարգավորման շուրջ, նա պատասխանեց, որ նման համոզմունքը գոյանում է նախադեպային սկզբունքով: «Ապրիլին մեզ ասվում էր, որ Ճանապարհային քարտեզն անորոշ փաստաթուղթ է, թերևս մենք հավատում էինք, ապա օգոստոսի 31-ին հրապարակայնացվում է Արձանագրությունների տեքստը, և մենք տեսնում ենք բոլոր վտանգավոր նախադրյալները: Այս հանգամանքներից ելնելով` վստահորեն կարող ենք ասել, որ Ադրբեջանի հարցում նույնպես այդպես կլինի»,- մասնավորեցրեց Ալեքսանդր Քանանյանը: Բանախոսի համար ուրախալի է մի փաստ, որ Արցախի իշխանությունները ձևավորվել են Երևանի համաձայնությամբ, բայց այնուամենայնիվ, ըստ Քանանյանի, որքան էլ Բակո Սահակյանը համակիր լինի Սերժ Սարգսյանին, նա տեղում ապրելով, ունենալով ավելի լավ խորհրդատուներ, շատ ավելի անմիջական կերպով գիտակցում է, թե ի՞նչ է լինելու երկրի ճակատագիրը, եթե որևէ զիջում լինի, ուստի Քանանյանի համոզմամբ, ԼՂՀ նախագահը «նման զիջումային իրավիճակ հավանաբար թույլ չի տա»:

No comments: