News.am. 19-1-2010- Մոսկվայում հունվարի 18-ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ համագործակցության, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր եւ կարծիքներ փոխանակել միջազգային խնդիրների վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
«Երկու նախագահների հանդիպման ժամանակ, որն ավանդաբար անցել է բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում, քննարկվել է փաստացի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի ողջ շրջանակը, ներառյալ առեւտրատնտեսական, ներդրումային, մշակութահումանիտար եւ այլ ոլորտներին վերաբերող»,- նշել է Պրիխոդկոն: Նրա խոսքով, նախագահները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահի մեձմոսկովյան նստավայր Գորկիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով, երկու երկրների առաջնորդները ճշտել են իրենց դիրքորոշումները ԼՂ խնդրի կարգավորման հերթական փուլից առաջ, միաժամանակ քննարկել տնտեսական նախագծեր:Tuesday, January 19, 2010
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի ողջ համալիրը
News.am. 19-1-2010- Մոսկվայում հունվարի 18-ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ համագործակցության, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր եւ կարծիքներ փոխանակել միջազգային խնդիրների վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
«Երկու նախագահների հանդիպման ժամանակ, որն ավանդաբար անցել է բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում, քննարկվել է փաստացի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի ողջ շրջանակը, ներառյալ առեւտրատնտեսական, ներդրումային, մշակութահումանիտար եւ այլ ոլորտներին վերաբերող»,- նշել է Պրիխոդկոն: Նրա խոսքով, նախագահները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահի մեձմոսկովյան նստավայր Գորկիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Կրեմլի մամուլի ծառայության տվյալներով, երկու երկրների առաջնորդները ճշտել են իրենց դիրքորոշումները ԼՂ խնդրի կարգավորման հերթական փուլից առաջ, միաժամանակ քննարկել տնտեսական նախագծեր:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment