News.am. 18-1-2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ պարբերական հանդիպումների համատեքստում երկրների նախագահները քննարկելու են բանակցային գործընթացի շարունակման հեռանկարները, փոխզիջումային լուծումներ գտնելու հնարավորությունները: Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 18-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել Կրեմլի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը, նաեւ երկկողմ ռուս-հայկական տնտեսական համագործակցությունն են լինելու երկու երկրների նախագահների բանակցությունների հիմնական թեման:
«Առաջնորդները ուշադրություն կդարձնեն նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի, խնդիրներին»,- հայտարարել է նա:
Կրեմլի փորձագետի խոսքով, բանակցությունների օրակարգում են լինելու նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, մշակութային-հումանիտար եւ ռազմատեխնիկական կապերի զարգացման հարցերը:
«Մեդվեդեւն ու Սարգսյանը քննարկելու են մեր տնտեսությունների համար ճգնաժամային հետեւանքները հաղթահարելու հեռանկարները»,- նկատել է նա՝ հիշեցնելով, որ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 642,71 մլն դոլար՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21,5 տոկոսով:
Նախագահները քննարկելու են նավթագազային ոլորտում, միջուկային էներգետիկայում համատեղ նախագծերի իրականացման ծրագրերը:Monday, January 18, 2010
Կրեմլ. Ղարաբաղյան կարգավորումն ու երկկողմ տնտեսական համագործակցությունը Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման գլխավոր թեմաներն են
News.am. 18-1-2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ պարբերական հանդիպումների համատեքստում երկրների նախագահները քննարկելու են բանակցային գործընթացի շարունակման հեռանկարները, փոխզիջումային լուծումներ գտնելու հնարավորությունները: Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 18-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել Կրեմլի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը, նաեւ երկկողմ ռուս-հայկական տնտեսական համագործակցությունն են լինելու երկու երկրների նախագահների բանակցությունների հիմնական թեման:
«Առաջնորդները ուշադրություն կդարձնեն նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷՍ-ի, խնդիրներին»,- հայտարարել է նա:
Կրեմլի փորձագետի խոսքով, բանակցությունների օրակարգում են լինելու նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, մշակութային-հումանիտար եւ ռազմատեխնիկական կապերի զարգացման հարցերը:
«Մեդվեդեւն ու Սարգսյանը քննարկելու են մեր տնտեսությունների համար ճգնաժամային հետեւանքները հաղթահարելու հեռանկարները»,- նկատել է նա՝ հիշեցնելով, որ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 642,71 մլն դոլար՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 21,5 տոկոսով:
Նախագահները քննարկելու են նավթագազային ոլորտում, միջուկային էներգետիկայում համատեղ նախագծերի իրականացման ծրագրերը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment