Panorama.am. 18-1-2010- Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի: Այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Ըստ նրա, շուտով Ս. Սարգսյանը կլինի Մոսկվայում, իսկ հաջորդ շաբաթ կկայանա երեք նախագահների հանդիպումը:
«Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային առաջընթաց»,-ասաց դիվանագետը:
Իր հերթին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ղարաբաղյան գործընթացում որևէ աշխուժացում և ակտիվացում չկա: «Գործընթացի բռնկումը, որը ակտիվացում է թվում, միայն ծառայողական դեր է խաղում հայ-թուրքական գործընթացի համատեքստում»,-ասաց նա:Monday, January 18, 2010
Կազիմիրով. Նախագահների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ
Panorama.am. 18-1-2010- Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի: Այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Ըստ նրա, շուտով Ս. Սարգսյանը կլինի Մոսկվայում, իսկ հաջորդ շաբաթ կկայանա երեք նախագահների հանդիպումը:
«Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային առաջընթաց»,-ասաց դիվանագետը:
Իր հերթին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ղարաբաղյան գործընթացում որևէ աշխուժացում և ակտիվացում չկա: «Գործընթացի բռնկումը, որը ակտիվացում է թվում, միայն ծառայողական դեր է խաղում հայ-թուրքական գործընթացի համատեքստում»,-ասաց նա:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment