Monday, January 18, 2010

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա այս շաբաթ

News.am. 18-1-2010- «Ես տարածաշրջան եմ եկել, որպեսզի նախապատրաստեմ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը, որը տեղի կունենա այս շաբաթ։ Ինչ վերաբերում է հանդիպմանը իմ պատրաստվելուն, ես շատ կարեւոր համարեցի գալ Ղարաբաղ՝ նրա ղեկավարության եւ ժողովրդի կարծիքը լսելու նպատակով, եւ շատ ուրախ եմ որ այստեղ եմ», հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ԼՂՀ-ում։ Նա տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանից Երեւանից հետո այցելեց Ստեփանակերտ, որտեղ հանդիպում ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Միացյալ նահանգները հաստատակամորեն տրամադրված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ առաջնթացի հասնել։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս տարի ԱՄՆ-ը ողջ ուժերը կներդնի, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը ապագայում ապրի խաղաղ պայմաններում, զարգանա ու լավ կյանք ունենա», ասել է Բրադկեն։ Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 18-ին, իր գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով մեկնում է Մոսկվա։ Ավելի վաղ ՀՀ նախագահի մամլո քարտուղաը չի բացառել, որ այլ հարցերի թվում կքննարկվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցը։

No comments: