Panorama.am. 27-1-2010- Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կազմակերպվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: «Սի Էն Էն թուրք» (Cnnturk) լրատվական ծառայությունը տագնապեցնող է համարում այն, որ այդ սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան:
Սեմինարին մասնակցած Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչն իր դժգոհությունն է հայտնել նշված քարտեզի կապակցությամբ: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից Սին Մըրֆին թուրք ներկայացուցչին տեղեկացրել է, որ իրենց արած հարցումին ի պատասխան «Google» որոնման համակարգը այդ քարտեզն է բերել:
Քարտեզը տեղադրվել էր, որպեսզի ի ցույց դրվեն բոլոր այն մտահոգությունները, որ կան Թուրքիայի սահմանների առնչությամբ:Wednesday, January 27, 2010
Պատմական Հայաստանի քարտեզն անհանգստացրել է թուրքերին
Panorama.am. 27-1-2010- Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում կազմակերպվել է սեմինար` «Հայ-թուրքական արձանագրությունները, իրականություն և միֆ» խորագրով: «Սի Էն Էն թուրք» (Cnnturk) լրատվական ծառայությունը տագնապեցնող է համարում այն, որ այդ սեմինարի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որտեղ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածը նշված է եղել որպես Պատմական Հայաստան:
Սեմինարին մասնակցած Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչն իր դժգոհությունն է հայտնել նշված քարտեզի կապակցությամբ: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից Սին Մըրֆին թուրք ներկայացուցչին տեղեկացրել է, որ իրենց արած հարցումին ի պատասխան «Google» որոնման համակարգը այդ քարտեզն է բերել:
Քարտեզը տեղադրվել էր, որպեսզի ի ցույց դրվեն բոլոր այն մտահոգությունները, որ կան Թուրքիայի սահմանների առնչությամբ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment