Tuesday, January 19, 2010

Էրդողանը, իր «փոքր եղբորից» հրաշալի սովորել է էներգակիրներով սիրաշահելու ձեւը

News.am. 18-1-2010- Էներգետիկ միջանցքները էներգակիրների հետ միասին պետք է կայունություն, վստահություն եւ բարեկեցություն բերեն: Այդ մասին, ելույթ ունենալով համաշխարհային երրորդ էներգետիկ գագաթնաժողովում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանը ուշադրություն է հրավիրել էներգետիկայի ոլորտում համագործակցության վրա: Նա բարձր գնահատական է տվել «Nabucco» նախագծին: Բնական գազի տեղափոխումը Թուրքիա, այնտեղից էլ Եվրոպա, նրա խոսքով, «հրաշալի հնարավորություն է»: Ինչպես նշել է թուրքական կառավարության ղեկավարը, էներգետիկ հարցում պետք է գերակայի ոչ այնքան մրցակցությունը, որքան համագործակցությունը: Գագաթնաժողովի նախօրեին Էրդողանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապույալոսի, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի եւ Աբու-Դաբիի գահաժառանգ Զաեդ Ալ-Նահյանի հետ, հաղորդում է TRT-ն:

No comments: