Tuesday, January 19, 2010

Էրդողանը պատրաստվում է մեկնել Գազա

Թուրքական «Թայմ թուրք» (Time Turk) լրատվական կայքը, վկայակոչելով Լոնդոնում հրապարակվող «Շարքուլ» արաբալեզու թերթին, հայտնում է, որ հնարավոր է` Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մեկնի Գազայի հատված: Տեղեկացվում է նաև, որ Էրդողանը Գազա մուտք է գործելու Եգիպտոսի Ռաֆահ սահմանադռնից.արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Իսրայելական հետախոզությանը մոտ կանգնած «Դեբկա» (Debka) ինտերնետային կայքի տեղեկացմամբ էլ` Թուրքիայի վարչապետի հետ Գազա են այցելելու նաև Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զուման և Վենեսուելլայի նախագահ Ուգո Չավեսը:

No comments: