Tert.am. 19-1-2010- «Չնայած 2009թ. մեր արտաքին քաղաքականության հիմնական հարցում` ղարաբաղյան հակամարտությունում, գործնական արդյունքներ չգրանցվեցին, կարծում եմ, որ որոշակի տեղաշարժեր եղան: Արդեն ավելի է հստակեցվել, թե ինչ ճանապարհով պետք է խնդիրը լուծվի»: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նախարարների կաբինետի ընդլայնված նիստում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:
Ալիևի խոսքերով` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անցած տարվա վերջին Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի արդյունքում ընդունված փաստաթուղթը հստակ ցույց է տալիս հակամարտության կարգավորման ուղիները. «Դրանում նշվում է, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության շրջանակում: Կարծում եմ, որ հանգուցային մասն այն է, որ Հայաստանն առաջին անգամ է միացել այդ փաստաթղթին, ստորագրել դրա տակ և, այսպիսով, ընդունել խնդրի լուծումը տարածքային ամբողջականության շրջանակում»:
«Իսկ ինչ վերաբերվում է ժողովուրդների ինքնորոշման հարցին, ապա այն նույնպես կարող է լուծվել երկրի տարածքային ամբողջականության շրջանակում: Բոլոր միջազգային փաստաթղթերը հենց նման մոտեցում են ենթադրում: Ազգերի ինքնորոշման հարցը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը:
Կարծում եմ, որ այս բանաձևը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը նախօրեին նույնպես անդրադարձել էր աթենքյան փաստաթղթին և ընդգծել, որ դրանով առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների խորհուրդն ամրագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:Tuesday, January 19, 2010
Աթենքյան փաստաթուղթը յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի
Tert.am. 19-1-2010- «Չնայած 2009թ. մեր արտաքին քաղաքականության հիմնական հարցում` ղարաբաղյան հակամարտությունում, գործնական արդյունքներ չգրանցվեցին, կարծում եմ, որ որոշակի տեղաշարժեր եղան: Արդեն ավելի է հստակեցվել, թե ինչ ճանապարհով պետք է խնդիրը լուծվի»: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` նախարարների կաբինետի ընդլայնված նիստում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:
Ալիևի խոսքերով` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անցած տարվա վերջին Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի արդյունքում ընդունված փաստաթուղթը հստակ ցույց է տալիս հակամարտության կարգավորման ուղիները. «Դրանում նշվում է, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության շրջանակում: Կարծում եմ, որ հանգուցային մասն այն է, որ Հայաստանն առաջին անգամ է միացել այդ փաստաթղթին, ստորագրել դրա տակ և, այսպիսով, ընդունել խնդրի լուծումը տարածքային ամբողջականության շրջանակում»:
«Իսկ ինչ վերաբերվում է ժողովուրդների ինքնորոշման հարցին, ապա այն նույնպես կարող է լուծվել երկրի տարածքային ամբողջականության շրջանակում: Բոլոր միջազգային փաստաթղթերը հենց նման մոտեցում են ենթադրում: Ազգերի ինքնորոշման հարցը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը:
Կարծում եմ, որ այս բանաձևը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը նախօրեին նույնպես անդրադարձել էր աթենքյան փաստաթղթին և ընդգծել, որ դրանով առաջին անգամ ԵԱՀԿ նախարարների խորհուրդն ամրագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment