Tuesday, January 19, 2010

Իսրայելը շարունակում է դիվանագետներ գործուղել Թուրքիա

News.am. 19-1-2010- Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի Անկարա կատարած այցելությունից անմիջապես հետո Թուրքիա է ժամանում Իսրայելի ԱԳ նախարարի խորհրդական Յոսսի Գալը։ Գալն առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի եւ Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի եւ նույն կոմիտեի անդամ Օնուր Օյմենի հետ։ Ինչպես սպասվում է, Յոսսի Գալը կհանդիպի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ, որն արդեն նշանակվել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան, ինչպես նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշի հետ։ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ քաղաքական բանակցություններ տեղի են ունենում տարեկան երկու անգամ։ Սպասվում է, որ Գալի այցի ընթացքում կքննարկվեն Իսրայելի փոխարտգործնախարարի անվայելուչ պահվածքը այդ երկրում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքոլի հանդեպ, նշում է TRT-ն։ Նշենք, որ վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում սառեցում է նկատվում։

No comments: