Friday, January 15, 2010

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՄԵԾ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

«ԱԶԳ», 15-01-2010- Ֆրանսիայից լրագրող Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ բրիտանական պառլամենտի շոտլանդացի, ուելսցի եւ հյուսիսիռլանդացի անդամների մեծամասնությունը ընդունում է ցեղասպանության փաստը: Թերթի տվյալներովՙ այս ամենի համար հող է նախապատրաստել նաեւ հայկական լոբբին, որը լուրջ ճնշում է գործադրում Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի վրա, որպեսզի վերջինս նույնպես ճանաչի 20-րդ դարի մեծ ոճիրը: Այսպիսովՙ պառլամենտի 59 շոտլանդացի անդամներից 37-ը ընդունում են ցեղասպանության փաստը, 13-ը արտահայտվել են դեմ: Իսկ Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող 18 ներկայացուցիչներից 11-ն են ճանաչում ցեղասպանությունը: Հավելենք նաեւ, որ 2006-ին եւ 2007-ին Ուելսի ներկայացուցիչների մեծամասնությունը նույնպես դատապարտել է 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը:

No comments: