Friday, January 29, 2010

ՍԴ որոշումից հետո առաջին անգամ Լոնդոնում դեմ առ դեմ հանդիպել են Նալբանդյանն ու Դավութօղլուն

Tert.am. 29-1-2010- Աֆղանստանի խնդիրներին նվիրված լոնդոնյան խորհրդաժողովի շրջանակում հունվարի 28–ին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեթ Դավութօղլուն։ Սա երկու արտգործնախարարների առաջին հանդիպումն էր հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կարճատև հանդիպման ընթացքում Դավութօղլուն ներկայացրել է թուրքական կողմի մտահոգությունները Արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ։ Արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել և բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոն Հիլարի Քլինթոնը հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Դավութօղլուն Անկարայի մտահոգություններն էր փոխանցել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ։

No comments: