7or.am. 18-1-2010- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով դեկտեմբերի 21-ին ՀՅԴ 119-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները մերկ հավաստիացումներ են տալիս, թե Ցեղասպանության հարցը քննության ենթակա չէ և այլն, նշել է.
-...Հայաստանը ցեղասպանության իրողությունը ու միջազգային ճանաչման կարևորությունը կասկածի տակ չի դրել, չի դնում և չի դնի երբևէ: Երևի թե այս հայտարարությունները ոմանց ուշադրությունից վրիպել են: Եվ միգուցե ուշադրությունից վրիպել է նաև համապատասխան ենթահանձնաժողովի վերաբերյալ հայտարարությունները, որը զբաղվելու է երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման, փոխվստահության վերականգնմամբ: Կարծեմ վրիպել է ուշադրությունից նաև այն հայտարարությունը, որ ես արել էի ԱՄՆ Կոնգրեսում ընթացող Ցեղասպանության ճանաչման ճիգերի վերաբերյալ:
Է. Նալբանդյանի այս հայտարարության առնչությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «7օր»-ին ասել է, որ այդտեղ ուշադրությունից վրիպելու հարց չկա, այլապես իրենք էլ նույնությամբ կարող են ասել հետևյալը.
-Իրենց ուշադրությունից էլ վրիպել է, որ մենք անըդհատ ապացուցում ենք, որ այդ նախապայմանները կան։ Թող վերցնի արձանագրությունը կարդա և գնահատի։ Այստեղ գնահատելո՛ւ հարց է, այսեղ մեծ ուշադրության հարց չէ։ Արձանագրություններն իրենք ի՞նչ են նախանշում՝ դրա՛ մասին է խոսքը, և դա արդեն այդքան ուշադրության հետ կապված չէ, ինչքան մեկնաբանության, որ արդեն մեզ չի պատկանելու, այլ միջազգային իրավունքով է դա տեղի ունենալու։Monday, January 18, 2010
Արմեն Ռուստամյանի պատասխանը Էդվարդ Նալբանդյանին
7or.am. 18-1-2010- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով դեկտեմբերի 21-ին ՀՅԴ 119-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ իշխանությունները մերկ հավաստիացումներ են տալիս, թե Ցեղասպանության հարցը քննության ենթակա չէ և այլն, նշել է.
-...Հայաստանը ցեղասպանության իրողությունը ու միջազգային ճանաչման կարևորությունը կասկածի տակ չի դրել, չի դնում և չի դնի երբևէ: Երևի թե այս հայտարարությունները ոմանց ուշադրությունից վրիպել են: Եվ միգուցե ուշադրությունից վրիպել է նաև համապատասխան ենթահանձնաժողովի վերաբերյալ հայտարարությունները, որը զբաղվելու է երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման, փոխվստահության վերականգնմամբ: Կարծեմ վրիպել է ուշադրությունից նաև այն հայտարարությունը, որ ես արել էի ԱՄՆ Կոնգրեսում ընթացող Ցեղասպանության ճանաչման ճիգերի վերաբերյալ:
Է. Նալբանդյանի այս հայտարարության առնչությամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «7օր»-ին ասել է, որ այդտեղ ուշադրությունից վրիպելու հարց չկա, այլապես իրենք էլ նույնությամբ կարող են ասել հետևյալը.
-Իրենց ուշադրությունից էլ վրիպել է, որ մենք անըդհատ ապացուցում ենք, որ այդ նախապայմանները կան։ Թող վերցնի արձանագրությունը կարդա և գնահատի։ Այստեղ գնահատելո՛ւ հարց է, այսեղ մեծ ուշադրության հարց չէ։ Արձանագրություններն իրենք ի՞նչ են նախանշում՝ դրա՛ մասին է խոսքը, և դա արդեն այդքան ուշադրության հետ կապված չէ, ինչքան մեկնաբանության, որ արդեն մեզ չի պատկանելու, այլ միջազգային իրավունքով է դա տեղի ունենալու։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment