Monday, January 18, 2010

Haaretz. Թուրքիայի դեմ դուրս գալու փոխարեն Իսրայելը թող ճանաչի Հայոց ցեղասպանությունը

News.am. 18-1-2010- Թուրքական Radikal-ը ներկայացնում է իսրայելական Haaretz թերթի հրապարակումը թուրք-իսրայելական վերջին զարգացումների վերաբերյալ։ Ըստ իսրայելական թերթի, Իսրայելի «գանգստերական դիվանագիտությունը» Թուրքիայի դեմ զավեշտալի է։ Մի թե՞ «Գայելի հովտի որոգայթը» ֆիլմը նկարահանում է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որ նրան են մեղադրում՝ ֆիլմում հակաիսրայելական սցենարի համար։ Ընդհակառակը հիշյալ սերիալը ցուցադրվում է Էրդողանի մրցակից Այդըն Դողանին պատկանող Star TV-ով։ Իսրայելական թերթը անդրադառնում է նաեւ վերջին զարգացումներում բարոյականության թեմային, երբ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Իսրայելին բարոյականության դասեր տա։ Եթե Իսրայելը բարոյականությամբ առաջ շարժվեր՝ Թուրքիայի դեմ դուրս գալու փոխարեն կճանաչեր Հայոց ցեղասպանությունը,- նշվում է իսրայելական թերթում։

No comments: