Tert.am. 27-1-2010- ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն ԱՊԱ գործակալության եվրոպական բյուրոյին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վերականգնվելու է Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես, պատասխանել է.
«Նախքան իմ ընտրվելն այդ հարցը դրված էր օրակարգում: Այն նույնիսկ հնչել էր դեկտեմբերի վերջին նիստում։ Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ-ն»:
Չավուշօղլուի խոսքերով` ղարաբաղյան խնդրի լուծմանն աջակցելու համար անհրաժեշտ է, որ ենթահանձնաժողովը շարունակի իր գործունեությունը։ «Ենթահանձնաժողովի գործունեության ժամանակավոր դադարեցումը որևէ առանձնահատուկ պատճառ չունի, սակայն այսուհետև ենթահանձնաժողովին հատուկ ուշադրություն է հատկացվելու»,- նշել է ԵԽԽՎ նախագահը:Wednesday, January 27, 2010
ԵԽԽՎ նոր նախագահը ուզում է վերականգնել ԼՂ հարցերով ենթահանձնաժողովի աշխատանքը
Tert.am. 27-1-2010- ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն ԱՊԱ գործակալության եվրոպական բյուրոյին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վերականգնվելու է Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես, պատասխանել է.
«Նախքան իմ ընտրվելն այդ հարցը դրված էր օրակարգում: Այն նույնիսկ հնչել էր դեկտեմբերի վերջին նիստում։ Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ-ն»:
Չավուշօղլուի խոսքերով` ղարաբաղյան խնդրի լուծմանն աջակցելու համար անհրաժեշտ է, որ ենթահանձնաժողովը շարունակի իր գործունեությունը։ «Ենթահանձնաժողովի գործունեության ժամանակավոր դադարեցումը որևէ առանձնահատուկ պատճառ չունի, սակայն այսուհետև ենթահանձնաժողովին հատուկ ուշադրություն է հատկացվելու»,- նշել է ԵԽԽՎ նախագահը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment