Thursday, January 14, 2010

Դավութօղլուն ամենահաջողված թուրք նախարարն է. հարցման արդյունքներ

Tert.am. 14-1-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն համարվել է երկրի ամենահաջողված նախարարը: Նույն գնահատականին է արժանացել նաև նրա օրոք իրականացվող՝ երկրի արտաքին քաղաքականությունը։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որ անցկացրել է Անկարայում գտնվող «Մետրոպոլ» ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնը, ի դեպ, հովանավորվում է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից։ Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, հարցման մասնակիցների 41,5%-ը հաջողված է համարում իշխող կուսակցության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում տարվող արտաքին քաղաքականությունը, իսկ 33,6%-ը՝ ոչ։ Հարցվածների մոտ 9,5%-ը Դավութօղլուին համարում է ամենահաջողված արտգործնախարարը, երկրորդ հորիզոնականում է նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը՝ 6,6%։ Բացի այդ, ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները, մասնակիցների մոտ 49,7%-ը կողմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, իսկ 34,9%-ը՝ դեմ։

No comments: