Tuesday, January 19, 2010

Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանը չպետք է դիտարկվի որպես հակամարտող կողմ

/PanARMENIAN.Net/ 18.01.2010 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանը չպետք է դիտարկվի որպես հակամարտող կողմ: Այս մասին «Հայ-թուրքական հարաբերություններ. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցը» թեմայով Երեւան- Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում ասել է ՌԳԱ ազգաբանության եւ մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Սերգեյ Հարությունովը: «Ղարաբաղյան հակամարտությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն է այնպես, ինչպես Վրաստանի եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունը: Այն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած հակամարտություն չէ: Ռուսաստանը օգնության էր հասել Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդներին, այդպես էլ Հայաստանն է օգնության հասել Ղարաբաղի ժողովրդին, որին ցեղասպանություն էր սպառնում», - ասել է փորձագետը: Նրա խոսքերի համաձայն, բանակցություններ պետք է վարեն Բաքուն եւ Ստեփանակերտը` հաշվի առնելով շահագրգիռ կողմերի կարծիքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշմամբ ԼՂ-ն մտնում է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ եւ ձեւավորվում է որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂՀ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը ձգտում էր վերամիավորվել մայր հայրենիքին` Հայաստանին: 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության հանրաքվե է անցկացվում: 1991 թ. դեկտեմբերի 28-ին անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվում է առաջին կառավարությունը: Նույն թվականի աշնանը Ադրբեջանը պատերազմական գործողություններ է սկսում: Լեռնային Ղարաբաղի պատասխան քայլերի արդյունքում 1994 թ. հրադադարի համաձայնություն է ձեռք բերվում կողմերի միջեւ: Հարավային Օսիան ( վրացերեն?Սամխրեթ Օսեթի) վիճարկվող տարածք է հարավային կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսին եւ Ռուսաստանի հարավին կից: Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի եւ Նաուրուի կողմից: Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը: 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը: 2008 թ. Հարավային Օսիայի պատերազմից հետո Հ. Օսիայի կառավարությունը կառավարում է երկիրն ամբողջությամբ:

No comments: