Wednesday, January 27, 2010

Ինտերնետային կախվածությունն աճում է ամբողջ աշխարհում

Tert.am. 27-1-2010- Nielsen ամերիկյան մարկետինգային ընկերությունը հաշվարկել է, որ ինտերնետից օգտվողներն օրական ավելի քան 5 ժամ են անցկացնում տարբեր սոցիալական ցանցային ծառայություններում: Ավելի մեծ ժողովրդականություն վայելում են Facebook հասարակական ցանցը և Twitter միկրոբլոգերի ծառայությունը։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Ինչպես նշում է Nielsen-ը, 2008թ. դեկտեմբերին ինտերնետից օգտվողները հասարակական ցանցերում օրական ծախսում էին միջինը 3 ժամ, իսկ արդեն 2009թ. դեկտեմբերին այդ ցուցանիշը հասավ միջինը 5 ժամ 35 րոպեի: Այսպիսով, աճը կազմել է տարեկան 82 տոկոս: Նշենք, որ այս տվյալները վերաբերում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Բրազիլիայի ինտերնետ-օգտագործողներին: Իսկ ահա ինտերնետային կախվածությամբ առաջին տեղում ավստրալացիներ են, ովքեր հասարակական ցանցերում օրական անցկացնում են միջինը 7 ժամ:

No comments: