Tuesday, January 19, 2010

Ադրբեջանում ՌԴ դեսպանը վթարի է ենթարկվել

Panorama.am. 19-1-2010- Բաքվում վթարի է ենթարկվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտնել են` Նարիմանովի շրջանային դատախազությունից: Պատահարը նախօրեին տեղի է ունեցել Բաքվի ֆաթալի Խանախոյսի փողոցում: Բաքվի բնակիչ Էլնուր Աբդուլլաևն անձանական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով բախվել է ՌԴ դեսպանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: Նշենք, որ պատահարի ժամանակ Վլադիմիր Դորոխինը եղել է մեքենայում, սակայն վթարի հետևանքով նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Լուրջ վնաս է հասցվել սպասարկող մեքենային: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները դեռևս անհայտ են: Հիշեցնենք, որ Վ. Դորոխինի անունը հիշատակվել է վերջերս, երբ «ANS» լրատվական գործակալությանը հարցազրույց տալով ընդգծել էր, թե Հայաստանի և Թուրքիայի մեջ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կապված չեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

No comments: