Tuesday, January 19, 2010

Պոլսո Հայոց պատրիարքարանի կայքէջը հրապարակել է պարզաբանումներ՝ համապատրիարքի ընտրություններից առաջ ծագած խնդիրների շուրջ

News.am. 19-1-2010- Թուրքիայի Հայոց պատրիարքարանի կայքէջը հրապարակել է պարզաբանումներ՝ Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արք. Գարեգին Բեքչյանի Ստամբուլ այցի կապակցությամբ։ «Մեզ համար ուրախալի է վայելել արք. Գարեգին Բեքչյանի ներկայությունը եւ ընդառաջելով նրա ցանկությանը՝ մենք հնարավորություն ենք տվել նրան Ստամբուլի հայկական եկեղեցիներում մասնակցել կրոնական արարողություններին եւ իր քարոզով մխիթարել մեր ժողովրդին։ Սակայն ցավով լսում ենք տարբեր ասեկոսներ եւ բամբասանքներ, իբր մենք մերժել ենք արք. Բեքչյանի՝ Հայոց պատրիարքարանի մեջ մնալու խնդրանքը եւ սենյակ չենք տրամադրել։ Տ. Գարեգին արքեպիսկոպոսը նամակով մեզ տեղյակ պահել էր իր ժամանման մասին։ Մենք իրեն հայտնել էինք, որ պատրիարքարանի հյուրանոցի հարկաբաժինը հատկացված է Սրբազան պատրիարքին եւ առաջարկել ենք մնալ միաբանության շենքում, սակայն արք. Բեքչյանը հայտնեց, որ ինքը մնալու է հյուրանոցում։ Սակայն չարամիտ անձինք փորձում են խեղաթյուրել ճշմարտությունը եւ արատավորել պատրիարքարանի վարչությանը։ Նույն առաջարկը մենք արել ենք նաեւ աթոռակից պատրիարքի ընտրության թեկնածուներից Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանին, ով նույնպես ցանկացել է այցելել Ստամբուլ եւ ծանոթանալ մեր համայնքի հետ»։ Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ, արք. Արամ Աթեշյան

No comments: