Tert.am. 19-1-2010- Այսօր լրանում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ողբերգական մահվան երրորդ տարին։ Նրա հիշատակի ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ապրում և ստեղծագործում է հայ մարդը։ Այսօր Թուրքիայում ոմանք դարձյալ կբացականչեն «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը, ուրիշները` «Բոլորս Օգյուն Սամասթ ենք, բոլորս…»։
Խմբագրապետի սպանությունը ռումբի նման պայթեց թուրք հասարակության մեջ` վերջինիս ևս մեկ անգամ հիշեցնելով, թե որտեղ է ավարտվում սեփական ազատությունը, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր փորձում են ազատվել քարացած կարծրատիպերից և որդեգրել այլ արժեքներ։ Սակայն հասարակությունը մի պահ ոչ թե ընկրկեց, այլ պոռթկաց ընդդեմ այդ զազրելի հանցագործության. դա հարձակում էր ոչ թե անձի, այլ հասարակության, նրա գաղափարների, ազատությունների դեմ։
Այդ օրերին թուրքական մամուլն ուղղակի պայթում էր Դինքին, ինչպես նաև հայերին ու Հայկական հարցին նվիրված հրապարակումներով։ Այդ առումով շատ ուշագրավ էր «Ռադիկալ» օրաթերթում լույս տեսած Մուստաֆա Ալփ Դաղիսթանլըի` «2007թ. հունվարի 19-ը. Հայոց ցեղասպանություն» խորագրով հոդվածը, որում հեղինակը իր ցասումն էր արտահայտում Դինքի սպանության կապակցությամբ և այն համարում «ոճրագործություն»։ «Դուք դեռ վիճաբանեք 1915թ. մասին։ Հրանտին սպանելով` թուրքերը 2007թ. հունվարի 19-ին ևս մեկ ցեղասպանություն իրականացրին հայերի դեմ։ Թեև երբեք էլ հպարտություն չէի զգացել, սակայն այժմ այրվում եմ «ես այլևս թուրք չեմ» հայտարարելու ցանկությամբ»։
Այսօր էլ թուրքական մամուլը շարունակում է հետաքրքիր հրապարակումներ զետեղել իր էջերում` նվիրված Հրանտի հիշատակին, նրա թողած կիսատ գործին ու ժառանգությանը։
«Արդեն երեք տարի է, ինչ Հրանտը մեզ հետ չէ, սակայն, ինչպես նշում է պրոֆեսոր Արուս Յումուլը, նրա մահը «ոչ թե վերջն է, այլ սկիզբը…»։ Այլևս Թուրքիայում չկա մեկը, ով չիմանա այն մեծ աղետի մասին, որ տեղի ունեցավ օսմանյան հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, անկախ այն բանից, թե դա ցեղասպանություն կորակվի, թե` ոչ։ Վերջին երեք տարիներին Հրանտի սպանության հետ կապված քննարկումներով Թուրքիայում սկսեցին ավելի շատ գիտակցել ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ հանրապետության ժամանակաշրջանում ոչ միայն հայերի, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների դեմ իրականացված անարդարությունները»,- գրում է «Զաման» օրաթերթի հոդվածագիր Շահին Ալփայը։
Թուրք հոդվածագիրը «Սպանությունից երեք տարի անց Հրանտ Դինքի ժառանգությունը» խորագրով հոդվածում անդրադառնում է նաև այս երեք տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված տեղաշարժերին։
«Հրանտի մահից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվեցին այնպիսի զարգացումներ, որոնք ամենևին էլ չի կարելի թերագնահատել։ Տեղի ունեցան երկու երկրների նախագահների փոխադարձ այցելություններ։ Իսկ հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Հիմա հերթը խորհրդարաններինն է։
Անկարան արձանագրությունների վավերացումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական տարածքներից հայերի դուրս գալու հետ։ Սպասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հատկապես Ռուսաստանն այդ հարցում ճնշում կգործադրի Հայաստանի վրա։ Գործընթացը կարծես խցանվել է այդ կետում։ Սակայն կարելի է հուսալ, որ երկու կողմերում որոշում կայացնողները, տեսնելով, որ հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է ազգային շահերին, կհաղթահարեն գործընթացի խցանումը»,- եզրափակում է Ալփայը։Tuesday, January 19, 2010
Երեք տարի առանց Հրանտ Դինքի
Tert.am. 19-1-2010- Այսօր լրանում է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ողբերգական մահվան երրորդ տարին։ Նրա հիշատակի ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ապրում և ստեղծագործում է հայ մարդը։ Այսօր Թուրքիայում ոմանք դարձյալ կբացականչեն «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը, ուրիշները` «Բոլորս Օգյուն Սամասթ ենք, բոլորս…»։
Խմբագրապետի սպանությունը ռումբի նման պայթեց թուրք հասարակության մեջ` վերջինիս ևս մեկ անգամ հիշեցնելով, թե որտեղ է ավարտվում սեփական ազատությունը, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր փորձում են ազատվել քարացած կարծրատիպերից և որդեգրել այլ արժեքներ։ Սակայն հասարակությունը մի պահ ոչ թե ընկրկեց, այլ պոռթկաց ընդդեմ այդ զազրելի հանցագործության. դա հարձակում էր ոչ թե անձի, այլ հասարակության, նրա գաղափարների, ազատությունների դեմ։
Այդ օրերին թուրքական մամուլն ուղղակի պայթում էր Դինքին, ինչպես նաև հայերին ու Հայկական հարցին նվիրված հրապարակումներով։ Այդ առումով շատ ուշագրավ էր «Ռադիկալ» օրաթերթում լույս տեսած Մուստաֆա Ալփ Դաղիսթանլըի` «2007թ. հունվարի 19-ը. Հայոց ցեղասպանություն» խորագրով հոդվածը, որում հեղինակը իր ցասումն էր արտահայտում Դինքի սպանության կապակցությամբ և այն համարում «ոճրագործություն»։ «Դուք դեռ վիճաբանեք 1915թ. մասին։ Հրանտին սպանելով` թուրքերը 2007թ. հունվարի 19-ին ևս մեկ ցեղասպանություն իրականացրին հայերի դեմ։ Թեև երբեք էլ հպարտություն չէի զգացել, սակայն այժմ այրվում եմ «ես այլևս թուրք չեմ» հայտարարելու ցանկությամբ»։
Այսօր էլ թուրքական մամուլը շարունակում է հետաքրքիր հրապարակումներ զետեղել իր էջերում` նվիրված Հրանտի հիշատակին, նրա թողած կիսատ գործին ու ժառանգությանը։
«Արդեն երեք տարի է, ինչ Հրանտը մեզ հետ չէ, սակայն, ինչպես նշում է պրոֆեսոր Արուս Յումուլը, նրա մահը «ոչ թե վերջն է, այլ սկիզբը…»։ Այլևս Թուրքիայում չկա մեկը, ով չիմանա այն մեծ աղետի մասին, որ տեղի ունեցավ օսմանյան հայերի հետ Առաջին աշխարհամարտի տարիներին, անկախ այն բանից, թե դա ցեղասպանություն կորակվի, թե` ոչ։ Վերջին երեք տարիներին Հրանտի սպանության հետ կապված քննարկումներով Թուրքիայում սկսեցին ավելի շատ գիտակցել ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ հանրապետության ժամանակաշրջանում ոչ միայն հայերի, այլև բոլոր ազգային փոքրամասնությունների դեմ իրականացված անարդարությունները»,- գրում է «Զաման» օրաթերթի հոդվածագիր Շահին Ալփայը։
Թուրք հոդվածագիրը «Սպանությունից երեք տարի անց Հրանտ Դինքի ժառանգությունը» խորագրով հոդվածում անդրադառնում է նաև այս երեք տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված տեղաշարժերին։
«Հրանտի մահից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվեցին այնպիսի զարգացումներ, որոնք ամենևին էլ չի կարելի թերագնահատել։ Տեղի ունեցան երկու երկրների նախագահների փոխադարձ այցելություններ։ Իսկ հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Հիմա հերթը խորհրդարաններինն է։
Անկարան արձանագրությունների վավերացումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական տարածքներից հայերի դուրս գալու հետ։ Սպասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հատկապես Ռուսաստանն այդ հարցում ճնշում կգործադրի Հայաստանի վրա։ Գործընթացը կարծես խցանվել է այդ կետում։ Սակայն կարելի է հուսալ, որ երկու կողմերում որոշում կայացնողները, տեսնելով, որ հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է ազգային շահերին, կհաղթահարեն գործընթացի խցանումը»,- եզրափակում է Ալփայը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment