Բաց նամակ ՀՀ Նախագահին, ՀՀ բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, հայ ժողովրդին
“ՀՀ միջազգային պայմանագրերի մասին” ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է, որ Արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի պատճենը դրա ստորագրումից հետո իր տեղեկանքով ներկայացնում է ՀՀ Նախագահին:
Բայց, օրենքին հակառակ, արձանագրությունների տեքստը և տեղեկանքը ԱԳՆ-ի փոխարեն Նախագահին է ներկայացրել ԱԳ նախարար Նալբանդյանն, այն էլ սովորոկան թղթի վրա` առանց կնիքի և գրանցման համարի: Նույնպիսի կեղծ տեղեկանքներ է ներկայացրել նաև Արդարադատության նախարարությունը:
Նախագահն այդ թղթերն ուղարկել է ՍԴ, որը հունվարի 12-ի իր որոշման մեջ բառացիորեն կրկնել է Նալբանդյանի ոչ պաշտոնական տեղեկանքի որոշ պարբերություններ: Եթե որևէ դատարան իր դատավճռում ընդամենը կրկնում է ոչ պաշտոնական, այսինքն` կասկածելի մի տեղեկանք, ապա այդ դատարանը և դատավճիռն անօրինական են:
Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում:
ԱԳՆ-ն չի ընդունել որոշում անգլերեն և հայերեն տեքստերի նույնականության մասին: Մինչդեռ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականությունը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը:
23.09.2009թ ԱԳՆ-ն գրավոր հրաժարվել է ինձ ներկայացնել արձանագրությունների պաշտոնական թարգմանությունը:
Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունն իրականացնում է իրավական ակտն ընդունող մարմինը կամ ՀՀ արդարադատության նախարարությունը:
Պաշտոնական թարգմանությամբ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ բառերը, ինչպես նաև թարգմանությունը կատարած մարմնի անվանումը:
23.12.2009թ-ին ես նամակում խնդրեցի ԱԳՆ-ին ինձ տրամադրել արձանագրությունների անգլերեն և հայերեն տեքստերի նույնականության մասին փաստաթղթի պատճենը, արձանագրությունների մարտյան նախագծի և Ճանապարհային քարտեզի պատճենները: Ոչ մի պատճեն ինձ չտրվեց, այն բանի համար, որպեսզի թաքցվեն արձանագրությունների ստորագրման նախապայմանները (նամակի վերջում առդիր բառը բացակայում է): Պատճենի փոխարեն ԱԳՆ-ն 28.12.2009թ. պատասխանել է, որ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված բնօրինակի հայերեն լեզվով տեքստերը համարվում են պաշտոնական և նույնական թարգմանություններ: Այդ անհիմն հայտարարությունով ԱԳՆ-ն կրկին գրավոր խոստովանել է, որ չունի պաշտոնական թարգմանություն և փաստաթուղթ անգլերեն ու հայերեն տեքստերի նույնականության մասին:
ՍԴ-ն ստացել է ինձանից ԱԳՆ-ի այդ պատասխանի պատճենը:
Որոշման 3-րդ կետի վերջին պարբերությունում ՍԴ-ն գրել է, որ ուսումնասիրել է արձանագրությունների անգլերեն տեքստը: Իսկ նախորդ նախադասությունում authentic copies բառերը (աուտենտիկ պատճեններ կամ նույնական և հավասարազոր պատճեններ. Հայկական սովետական հանրագիտարան) ՍԴ-ն թարգմանել է որպես հավասարազոր բնօրինակներ:
Տեղյակ լինելով կեղծիքի մասին` ՍԴ-ն իր որոշման մեջ authentic copies-ը մտադրված կերպով թարգմանել է ոչ թե նույնական և հավասարազոր, այլ միայն հավասարազոր:
Խուսափելով նույնական բառից` ՍԴ-ն և ԱԳՆ-ն հասարակությունից թաքցնում են, որ հայերեն տեքստը տարբերվում է անգլերենից, և որ ՍԴ-ն իր որոշումն ընդունել է մի կեղծված տեքստի, այսինքն` բոլորովին այլ արձանագրությունների վերաբերյալ, քան այն, ինչ ստորագրվել է անգլերեն:
Որոշման 4-րդ մասի բ կետում գրված է նպատակների, ձգտումների մասին, որոնք իրավական ուժ կարող են ունենալ սահմանի բացումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: Բայց ԱԳՆ-ն, գիտենալով դրանց կարևորությունը, դեռ օգոստոս ամսից կեղծել և արդեն հասցրել է երկու անգամ փոխել ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության հայերեն տեքստի 3-րդ և 5-րդ պարբերությունները:
Ընդ որում, կեղծումները միշտ կատարվել են սահմանների և Եղեռնի հարցերում: Respect բառի երկու թարգմանություններից` հարգել և պահպանել, ԱԳՆ-ն վերցրել է միայն մեկը` հարգել-ը: Եղեռնի մասին պարբերություններում to define` որոշում տալ արտահայտությունը թարգմանվել է հստակեցման համար, հետո սահմանման համար:
Բոլոր ենթահանձնաժողովների անվանումները, սկսած sub-commision on political consultations – քաղաքական խորհրդակցությունների հարցերի ենթահանձնաժողով միջև sub-commision on environmental issues – բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով, ԱԳՆ-ն թարգմանել է նույն կերպ: Իսկ Եղեռնի հարցերով sub-commision on the historical dimension արտահատությունը ԱԳՆ-ն թարգմանել է պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով:
Բանն այն է, որ dimension բառը ստույգ թարգմանվում է չափում, ուրեմն sub-commision on the historical dimension թարգմանվում է պատմական չափման հարցերի ենթահանձնաժողով: Դա կարող է մեկնաբանվել, թե իբր պատմական չափման հարցերի ենթահանձնաժողովը պետք է սահմանում տա` եղե՞լ է Եղեռնը, թե՞ ոչ: Այս դեպքում ՍԴ որոշման 5-րդ մասի համաձայն, այդ մեկնաբանումը կհակասեր Սահմանադրության նախաբանի դրույթներին, ուստիև` Սահմանադրությանը:
Նման կեղծված թարգմանությունները կարող են հանգեցնել Հայաստանի կործանմանը:
Արձանագրությունների քննարկումը կատարվել է փակ դռների հետևում, հարց է առաջանում, թե այդ դեպքում ՍԴ-ի որոշման մեջ ինչու է գրված դռնբաց նիստում քննեց արտահայտությունը:
Քննարկման ընդունելով արձանագրությունների ոչ պաշտոնական, կեղծ թարգմանությունը` ՍԴ-ն խախտել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը. սատարել է թարգմանության կեղծումներին: Դա հանցանք է Հայաստանի պետականության դեմ:
2005 թվականին ընդունված Սահմանադրության նախագծի (որի բնօրինակը եղել է անգլերեն) թվով տասնինը հոդվածների թարգմանությունը նույնպես կեղծված է: Նախագիծը տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի www.venice.coe.int կայքում: Այդ կեղծարարության արդյունքում մենք չունենք Սահմանադրություն, որը կարգավորում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումը, իսկ դա նշանակում է, որ չունենք Սահմանադրություն: Այդ դեպքում ինչի՞ համար է Սահմանադրական դատարանի սահմանակարգը, այն էլ հանցավոր Նախագահի աշխատակազմի կրկնօրինակի դերում:
ՍԴ-ի անդամները կարող են դեմարշ կատարել` հրաժարվելով ՍԴ անդամ լինելուց, բայց արդյո՞ք նրանք ընդունակ են դրան:
Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է, իսկ 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է լինի հրապարակային: Խախտելով Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը` ԱԳՆ-ն ինձ չի տրամադրել արձանագրությունների պաշտոնական թարգմանությունը:
Կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին և հասարակական խորհրդին Նախագահից պահանջել անմիջապես հրապարակել պաշտոնական թարգմանությունը և Ճանապարհային քարտեզը:
Հայրենիքը վտանգի մեջ է: Հիշենք 1988թ-ի Ղարաբաղյան շարժման նշանաբանը. Ինչու մեկ ուրիշը և ոչ թե դու:
Բաբախանյան Անդրանիկ, թոշակառուTuesday, January 19, 2010

Բաբախանյան Անդրանիկ, թոշակառու
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment