News.am.19-1-2010- «Իր ռազմատենչ հայտարարություններով պաշտոնական Բաքուն փորձում է հանրության գիտակցության մեջ, ինչպես իր, այնպես էլ՝ միջազգային, ամրագրել այն գաղափարը, որ իրավունք ունի պատերազմ սկսել, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքն իբր իրավաբանորեն պատկանում է իրեն: Այլ խոսքով, պաշտոնական Բաքուն փորձում է հակամարտության այնպիսի կերպար ամրագրել, որը թույլ կտա հարցն ուժով լուծել: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով Բաքվի սպառնալիքները:
»Դեռ խորհրդային ժամանակներից Ադրբեջանում ապրում են հարյուր հազարավոր լեզգիններ, թալիշներ, քրդեր, ուդիներ եւ այլն, որոնց ադրբեջանցու անձնագրեր են տրվում: Բաքվում փորձում են միավորել բազմաթիվ ազգերի՝ հայկական սպառնալիքի պատրվակով: Հայատյացությունը պաշտոնական Բաքվին պետք է համախմբման համար, բայց ոչ սովորական համախմբման: Այդ համախմբման տակ ընկած է բոլոր ժողովուրդների թյուրքացման գաղափարախոսությունն ու քաղաքականությունը: Բաքվում հույսեր են փայփայում այդ ազգերին խառնել թյուրքացման ջրաղացում պատերազմի ժամանակ",- ասել է Մանասյանը:Wednesday, January 20, 2010
Մանասյան. Բաքուն փորձում է հակամարտության այնպիսի կերպար ամրագրել, որը թույլ կտա հարցն ուժով լուծել
News.am.19-1-2010- «Իր ռազմատենչ հայտարարություններով պաշտոնական Բաքուն փորձում է հանրության գիտակցության մեջ, ինչպես իր, այնպես էլ՝ միջազգային, ամրագրել այն գաղափարը, որ իրավունք ունի պատերազմ սկսել, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքն իբր իրավաբանորեն պատկանում է իրեն: Այլ խոսքով, պաշտոնական Բաքուն փորձում է հակամարտության այնպիսի կերպար ամրագրել, որը թույլ կտա հարցն ուժով լուծել: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով Բաքվի սպառնալիքները:
»Դեռ խորհրդային ժամանակներից Ադրբեջանում ապրում են հարյուր հազարավոր լեզգիններ, թալիշներ, քրդեր, ուդիներ եւ այլն, որոնց ադրբեջանցու անձնագրեր են տրվում: Բաքվում փորձում են միավորել բազմաթիվ ազգերի՝ հայկական սպառնալիքի պատրվակով: Հայատյացությունը պաշտոնական Բաքվին պետք է համախմբման համար, բայց ոչ սովորական համախմբման: Այդ համախմբման տակ ընկած է բոլոր ժողովուրդների թյուրքացման գաղափարախոսությունն ու քաղաքականությունը: Բաքվում հույսեր են փայփայում այդ ազգերին խառնել թյուրքացման ջրաղացում պատերազմի ժամանակ",- ասել է Մանասյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment