Wednesday, January 20, 2010

Ձյունն օգնում է Աբրահամին

Tert.am. 19-1-2010- IBF-ի վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել մարտի 6-ին կայանալիք Super Six World Boxing Classic-ի 2-րդ մրցավեճին, որում նա հանդիպելու է ամերիկացի Անդրե Դիրելի հետ: «Շաբաթվա ընթացքում 2 անգամ մենք գնում ենք սաունա, որից հետո անպայման լողանում ենք ձյան մեջ: Դա ամրացնում է իմունային համակարգը և նպաստում է մարզավիճակի պահպանմանը: Այնպիսի տպավորություն է, որ նորից եմ ծնվել», - Աբրահամի խոսքերը մեջբերել է գերմանական Bild-ը:

No comments: