Monday, January 11, 2010

Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Թուրքիան համաձայն չէ «կիսախառն անդամությանը»

/PanARMENIAN.Net/ 10.01.2010 - Թուրքիան պատրաստ է դառնալու Եվրամիության լիիրավ անդամ, բայց համաձայն չէ «կիսախառն անդամությանը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը : «ԵՄ անդամ դառնալու դեպքում Անկարան ուրիշների համար բեռ չի դառնա, ավելի շուտ բեռն իր վրա կվերցնի: Եթե ԵՄ-ն հայտարարի նոր պայմանների կատարման անհրաժեշտության մասին կամ մեզ առաջարկի սահմանափակ անդամություն, մենք կհրաժարվենք եվրոպական ընտանիքին միանալուց: Մենք կատարել ենք բոլոր պայմանները, այժմ ԵՄ-ն պետք է կատարի իր պարտականությունները», - ասել է Էրդողանը: Եվրոպական միությունը(Եվրամիություն, ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպայի միության մասին պայմանագիր: Այն յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում:

No comments: