Sunday, February 28, 2010

Բնակարանների գինը Երևանում նվազել է 10,2 տոկոսով

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` 2009 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանում` 471,6 հազար դրամ: 2008 թվականին այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը սահմանվել էր 483,3 հազար դրամ: Երևանում նախորդ տարվա արդյունքներով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 265,8 հազար դրամ, որը 2008 թվականի համեմատությամբ կրճատվել է շուրջ 10,2 տոկոսով:

No comments: