Aysor.am. 27.02.2010- Սումգայիթի և Բաքվի ջարդերն իրականացրած և ներկայիս Ադրբեջանի միջև ոչ մի տարբերություն չկա: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտեց արձակագիր, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:
«Եթե առիթ լինի, նորից կանեն այն, ինչ արել են, ոչ մի փոփոխություն չկա: Ընդհակառակը` 1991 թվականին Խոջալուն նրանք արեցին, որպեսզի խլացնեն Սումգայիթի երևույթը»,- նշեց բանախոսը:
Ըստ բանախոսի, Սումգայիթի կոտորածները ցույց տվեցին, որ հայությունը պատրաստ չեղավ, որ նոր ցեղասպանություն տեղի կունենար:
«1915 թվականը մեզ համար դաս չեղավ, որ պատրաստ լինենք: Բացառությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունն էր, որ կարողացավ փլուզվող ԽՍՀՄ փլատակների տակ չմնալ` կանգնեց և պաշտպանեց հայրենիքը»,- նշեց նա:
Բակուր Կարապետյանը նշեց, որ այն ժամանակ հայ լրագրողները կյանքի գնով կարողանում էին լուսաբանել, ֆիքսել այն, ինչ իրականում տեղի է ունենում:
«Աշխարը պետք է իմանար և մեր կողքին կանգներ: Մեզ հաջողվեց դա անել»,- ասաց նա:
Լարգրող-հրապարակախոսը գտնում է, որ այսօր Հայաստանը դեռ չի կարողանում պատշաճ արձագանքել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:
«Անձամբ իմ նկարած կադրերը ադրբեջանցիներն օգտագործում են որպես իրենց կադրեր»,- շեշտեց Բ. Կարապետյանը:Sunday, February 28, 2010
«1915 թվականը դաս չեղավ, որ պատրաստ լինենք»
Aysor.am. 27.02.2010- Սումգայիթի և Բաքվի ջարդերն իրականացրած և ներկայիս Ադրբեջանի միջև ոչ մի տարբերություն չկա: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտեց արձակագիր, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը:
«Եթե առիթ լինի, նորից կանեն այն, ինչ արել են, ոչ մի փոփոխություն չկա: Ընդհակառակը` 1991 թվականին Խոջալուն նրանք արեցին, որպեսզի խլացնեն Սումգայիթի երևույթը»,- նշեց բանախոսը:
Ըստ բանախոսի, Սումգայիթի կոտորածները ցույց տվեցին, որ հայությունը պատրաստ չեղավ, որ նոր ցեղասպանություն տեղի կունենար:
«1915 թվականը մեզ համար դաս չեղավ, որ պատրաստ լինենք: Բացառությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունն էր, որ կարողացավ փլուզվող ԽՍՀՄ փլատակների տակ չմնալ` կանգնեց և պաշտպանեց հայրենիքը»,- նշեց նա:
Բակուր Կարապետյանը նշեց, որ այն ժամանակ հայ լրագրողները կյանքի գնով կարողանում էին լուսաբանել, ֆիքսել այն, ինչ իրականում տեղի է ունենում:
«Աշխարը պետք է իմանար և մեր կողքին կանգներ: Մեզ հաջողվեց դա անել»,- ասաց նա:
Լարգրող-հրապարակախոսը գտնում է, որ այսօր Հայաստանը դեռ չի կարողանում պատշաճ արձագանքել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:
«Անձամբ իմ նկարած կադրերը ադրբեջանցիներն օգտագործում են որպես իրենց կադրեր»,- շեշտեց Բ. Կարապետյանը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment