Wednesday, February 24, 2010

ՀԱԿ-ը Երեւանի քաղաքապետարանին հայտ է ներկայացրել մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու մասին

/PanARMENIAN.Net/ 23.02.2010 - / ՀԱԿ-ի ծրագրած մարտի 1-ի հանրահավաքը տեղի կունենա, այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերի համաձայն, քաղաքապետարանը ընդունել է հանրահավաքի անցկացման մասին հայտը: Հայ ազգային կոնգրես: 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ, նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվեց նախընտրական դաշինք, որն ոչ պաշտոնապես սկսեց կոչվել համաժողովրդական շարժում, որի կազմում ընդգրկվեցին շուրջ 20 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին հանրահավաքի ժամանակ հիմնվեց Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

No comments: