Friday, February 19, 2010

Իրանին հաջողվել է ստանալ մինչև 20% ուրանի հարստացման առաջին չափաբաժինը

Panorama.am.19-2-2010- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է իր հերթական զեկույցը, որտեղ հաստատել է, թե Իրանին հաջողվել է ստանալ ուրանի մինչև 20% հարստացման առաջին չափաբաժինը: Ինչպես հայտնում է Ռոյթերս (Reuters) գործակալությունը, այս կապակցությամբ կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնում, թե մեծ է հավանականությունը, որ Իրանը միջուկային զենքի մշակման ճանապարհին է: Հիշեցնենք, Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին հայտարարել էր, թե Իրանը սկսելու է ուրանի մինչև 20% հարստացման աշխատանքները երկրի ներսում: Ավելի վաղ, նախատեսվում էր այն մշակել երրորդ երկրում: Մասնագետների գնահատմամբ, ուրանի մինչև 20% հարստացման ծրագիրը երկրի ներսում իրականացնելու ցանկությունն ապացուցում է այն սպառազինության մեջ օգտագործելու Իրանի նկրտումները: «Ստացված տեղեկատվությունը մեծացնում է մտահոգությունը Իրանում ընթացիկ միջուկային հրթիռների ու սպառազինության ստեղծման գաղտնի աշխատանքների վերաբերյալ», - ասված է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում:

No comments: