News.am. 18-2-2010- Ղազախստանը, որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահ, մտադիր է մշակել «Ճանապարհային քարտեզ», որը նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությումը։ Vesti.kz-ի հաղորդմամբ, Վիենայում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երեք ընդհանուր հանձնաժողովներում ելույթ ունենալիս հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը։
Սաուդաբաեւը ասել է, որ Բաքվում եւ Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բաց մտքերի փոխանակում է ունեցել։ Ղազախստանի արտգործնախարարի խոսքով, պայմանավորվածությունների շրջանակներում անհրաժեշտ է «վերանայել եւ աջակցել ցանկացած հնարավոր քայլին՝ ուղղված հակամարտության գոտում լարվածության թուլացմանը եւ վստահության ավելացմանը»։
Ղազախստանի արտգործնախարարը նշել է, որ «հանդիպումները կողմերին անգնահատելի պատկերացում եւ ըմբռնում են տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»։ Հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունները Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է երկրի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաեւին։
Հիշեցնեք, որ Կանատ Սաուդաբաեւը տարածաշրջանային այցի շրջանակներում եղել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում։ Երեւանում հանդիպել է Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հայաստանի արտգործնախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սաուդաբաեւը մասնավորապես հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ուժերի ներածին չափ։Friday, February 19, 2010
Ղազախստանը մտադիր է «Ճանապարհային քարտեզ» մշակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
News.am. 18-2-2010- Ղազախստանը, որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահ, մտադիր է մշակել «Ճանապարհային քարտեզ», որը նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությումը։ Vesti.kz-ի հաղորդմամբ, Վիենայում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երեք ընդհանուր հանձնաժողովներում ելույթ ունենալիս հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը։
Սաուդաբաեւը ասել է, որ Բաքվում եւ Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բաց մտքերի փոխանակում է ունեցել։ Ղազախստանի արտգործնախարարի խոսքով, պայմանավորվածությունների շրջանակներում անհրաժեշտ է «վերանայել եւ աջակցել ցանկացած հնարավոր քայլին՝ ուղղված հակամարտության գոտում լարվածության թուլացմանը եւ վստահության ավելացմանը»։
Ղազախստանի արտգործնախարարը նշել է, որ «հանդիպումները կողմերին անգնահատելի պատկերացում եւ ըմբռնում են տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»։ Հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունները Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է երկրի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաեւին։
Հիշեցնեք, որ Կանատ Սաուդաբաեւը տարածաշրջանային այցի շրջանակներում եղել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում։ Երեւանում հանդիպել է Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հայաստանի արտգործնախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սաուդաբաեւը մասնավորապես հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ուժերի ներածին չափ։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment