Sunday, February 7, 2010

Ովքե՞ր են ամենից շատ վաստակում Հոլիվուդում

Tert.am. 6-2-2010- Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը 2009թ. իր վաստակած գումարով գերազանցել է բոլոր մյուս հոլիվուդյան դերասանուհիներին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Vanity Fair հեղինակավոր պարբերականը: Ուոթսոնի աստղային ուղին սկսվեց 2001-ից, երբ նա նկարահանվեց «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ինտելեկտուալ կինոպատումի առաջին մասում։ Այս մասին հաղորդում է բրիտանական Guardian թերթը: Ուոթսոնն անցյալ տարի պայմանագիր է կնքել Burberry ընկերության հետ, իսկ այս տարի People Тree բրենդի հետ համատեղ ներկայացրել է սեփական հագուստի հավաքածուն: Vanity Fair ամսագիրը, հիմնվելով իրավաբանների հետ հարցազրույցի, հոլիվուդյան ստուդիաների աշխատակիցների, աստղերի գործակալների և հենց աստղերի կողմից կազմվածч Հոլիվուդի ամենահաջողակ մարդկանց ցանկերի վրա, Ուոթսոնին վեր է դասել այնպիսի աստղերից, ինչպիսիք են Սառա Ջեսիկա Պարկերն ու Անջելինա Ջոլին: Գարի Փոթերի դերակատարը` Դենիել Ռեդկլիֆը, անցյալ տարվա ընթացքում վաստակել է շուրջ 41մլն դոլար` Vanity Fair-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնելով 6-րդ տեղը: Ռեդկլիֆը դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը: Առաջին հինգ տեղերում միայն ռեժիսորներ են։ Առաջին պատվավոր հորիզոնականում է հայտնվել Մայքլ Բեյը` «Տրանսֆորմերները. ընկածների վրեժը» ֆիլմի ռեժիսորը, որի եկամուտը գերազանցել է 125 մլն դոլարը: Ցանկում հայտնվել են նաև Թոմ Հենքսը, Բեն Սթիլերը, Օուեն Ուիլսոնը, Նիկոլաս Քեյջը և Ռասսել Քրոուն:

No comments: