News.am. 6-2-2010- Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի նոր ալիքի վտանգի առաջ։ Հունաստանի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի հսկայական պարտքերի մասին տեղեկությունները արագ արձագանք են գտնում միջազգային բորսաներում։ Ինչպես նաեւ ԱՄՆ-ի աշխատաշուկայի մասին բացասական տվյալները եւս նպաստել են բորսաներում անկումային տրամադրություններին։
Արդեն մի քանի օր է՝ աննախադեպ անկում են գրանցում եվրոպական, ասիական եւ ամերիկյան բորսաները։ Նավթի գինը, որի մեկ բարելի գինը հասել էր 82 դոլարի, մի քանի օրում իջել է մինչեվ 69 դոլար։ Եվրոն նունպես լուրջ ցնցում է ապրում՝ իջնելով մինչեւ 1,36,6 ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ եվրոյի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ անցել էր 1,5-ի սահմանագիծը։
Ոսկին նույնպես այս օրերի ընթացքում նվազել է մոտ 90 դոլարով՝ կազմելով 1030 դոլար մեկ տրոյական ունցիայի համար։ Ռեկորդային 1220 դոլար ցուցանիշին հասնելուց հետո, ոսկին իջել էր 1120-ի սահմանները։
Ամերիկյան 30 խոշորագույն ինդուստրիաները ներառող DOW JONES-ցուցիչները շատ կարճ ժամկետում անկում են ապրել մինչեւ 700 կետով՝ իջնելով 10012-ի, երբ այն անցել էր 10700-ի սահմանագիծը։ Նման տեմպերով անկում նկատվել է մեկ էլ 2008-ի ճգնաժամին։Sunday, February 7, 2010
Աշխարհը՝ նոր ճգնաժամի շեմի՞ն
News.am. 6-2-2010- Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի նոր ալիքի վտանգի առաջ։ Հունաստանի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի հսկայական պարտքերի մասին տեղեկությունները արագ արձագանք են գտնում միջազգային բորսաներում։ Ինչպես նաեւ ԱՄՆ-ի աշխատաշուկայի մասին բացասական տվյալները եւս նպաստել են բորսաներում անկումային տրամադրություններին։
Արդեն մի քանի օր է՝ աննախադեպ անկում են գրանցում եվրոպական, ասիական եւ ամերիկյան բորսաները։ Նավթի գինը, որի մեկ բարելի գինը հասել էր 82 դոլարի, մի քանի օրում իջել է մինչեվ 69 դոլար։ Եվրոն նունպես լուրջ ցնցում է ապրում՝ իջնելով մինչեւ 1,36,6 ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ եվրոյի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ անցել էր 1,5-ի սահմանագիծը։
Ոսկին նույնպես այս օրերի ընթացքում նվազել է մոտ 90 դոլարով՝ կազմելով 1030 դոլար մեկ տրոյական ունցիայի համար։ Ռեկորդային 1220 դոլար ցուցանիշին հասնելուց հետո, ոսկին իջել էր 1120-ի սահմանները։
Ամերիկյան 30 խոշորագույն ինդուստրիաները ներառող DOW JONES-ցուցիչները շատ կարճ ժամկետում անկում են ապրել մինչեւ 700 կետով՝ իջնելով 10012-ի, երբ այն անցել էր 10700-ի սահմանագիծը։ Նման տեմպերով անկում նկատվել է մեկ էլ 2008-ի ճգնաժամին։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment