Sunday, February 28, 2010

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի պատգամավորներին չեն սպասում

/PanARMENIAN.Net/ 27.02.2010 - Այսօրվա դրությամբ Արցախի ու Ադրբեջանի միջեւ բանակցություններ չեն ընթանում ադրբեջանցի պատգամավորների Լեռնային Ղարաբաղ այցելության մասին : Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Մեզ ոչ ոք չի դիմել»,-ասել է Բաբայանը: Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, թե սպասվում է ադրբեջանցի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ: «Ներկայումս քննարկվում է պատվիրակության ընդլայնման կազմը, որն այցելելու է Լեռնային Ղարաբաղ: Այցի ամսաթիվը դեռեւս համաձայնեցված չէ»,-շաբաթ օրն ասել է պատգամավոր Ռովշան Ռզաեւը:

No comments: