«Լրագիր» 27-2-2010- Ուրբաթ օրը ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ով Կոնգրեսի հայկական խմբի համանախագահն է, ելույթ է ունեցել Սումգայիթի ջարդերի 18-ամյա տարելիցի կապակցությամբ: “Այս շաբաթ նշվում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թ. տեղի ունեցած Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ջարդերի տարելիցը: Ադրբեջանի քաղաքացիների իրականացրած երեքօրյա բռնություններին զոհ գնացին տասնյակ հայեր, մեծամանությունը կենդանի հրկիզվեցին ծեծի եւ կտտանքների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր անմեղ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան եւ հաշմանդամ դարձան: Բռնաբարվեցին կանայք, այդ թվում մանկահասակ աղջիկներ: Ավելի քան 200 բնակարան թալանվեց, տասնյակ մեքենաներ ջարդուխուրդ արվեցին եւ այրվեցին, տասնյակ արվեստանոցներ եւ արհեստանոցներ, խանութներ եւ կրպակներ գետնին հավասարվեցին, եւ հազարավոր մարդիկ փախստական դարձան,” ասել է Ֆրենկ Փալոունը:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը երբեւէ այս հանցագործությունները պատշաճ կերպով չի հետաքննել, իսկ կազմակերպիչներից եւ իրականացնողներից շատերը պարզապես բաց են թողնվել, որոնցից ոմանք այսօր Ադրբեջանի պառլամենտի անդամ են: Չնայած այս հանցագործությունները կոծկելու Ադրբեջանի կառավարության ջանքերին, այնուամենայնիվ գտնվեցին համարձակ վկաներ, ովքեր ներկայացրեցին այս հանցանքների ճշգրիտ պատկերը:
“Սումգայիթի ջարդերը պարզապես մի դրվագ է հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի երկար շարանում: Սումգայիթյան իրադարձություններին հետեւեց հակահայկակական միջոցառումների ալիք, որոնք ցնցեցին քաղաքը 1988 թ. փետրվարին: Քաղաքի ողջ տարածքը ասպարեզ դարձավ դրա հայազգի բնակչության դեմ զանգվածային բռնությունների համար,” արձանագրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Հարձակումները դարձան հայերի էթնիկ զտումների ավելի մեծ արշավի սկիզբը, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծած պատերազմը: Պատերազմը շուրջ 30 հազար կյանք խլեց, եւ թե Հայաստանում, թե Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական դարձավ: Ադրբեջանում շարունակված թշնամական գործողությունների եւ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ 1992 - 1994 թթ. տեւած ռազմական ագրեսիայի արդյունքում վերացավ Ադրբեջանի թվով 450,000 հայ համայնքը ընդամենը մի քանի տարում: Ինչպես այս տարվա ապրիլին նշվելու է հայերի ցեղապանության 95-ամյակը, մենք մի պահ կանգ ենք առնում, որպեսզի հիշենք Սումգայիթի հանցագործությունները եւ ջարդերը, որ իրականացվեցին Ադրբեջանի հայազգի բնակիչների դեմ, ասել է կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոունը նշել է, որ այս տարելիցը մեզ կրկին անգամ հիշեցնում է հայ ժողովրդի կրած պատմական անարդարությունը իրենց ողջ պատմության ընթացքում: Շարունակելով իր խոսքը, նա կոչ է արել Ադրբեջանին եւ Թուրքիային դադարեցնել շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ իրենց ագրեսիվ դիրքորոշումից, եւ աշխատել երկարատեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ժամանակն է, որ ԱՄՆ անի ամեն հնարավորը եւ օգտագործի իր գեոքաղաքական ազդեցությունը եւ ուղերձ հղի, հայտարարելով, որ էթնիկ ցեղապանությունները, ինքնիշխան երկրների անօրինական շրջափակումները եւ հայ ժողովրդի դեմ անդադար բռնությունները չեն հարդուրժելու:Sunday, February 28, 2010
ՓԱԼՈՈՒՆԸ ԽՈՍԵԼ Է ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ
«Լրագիր» 27-2-2010- Ուրբաթ օրը ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ով Կոնգրեսի հայկական խմբի համանախագահն է, ելույթ է ունեցել Սումգայիթի ջարդերի 18-ամյա տարելիցի կապակցությամբ: “Այս շաբաթ նշվում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թ. տեղի ունեցած Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ջարդերի տարելիցը: Ադրբեջանի քաղաքացիների իրականացրած երեքօրյա բռնություններին զոհ գնացին տասնյակ հայեր, մեծամանությունը կենդանի հրկիզվեցին ծեծի եւ կտտանքների ենթարկվելուց հետո: Հարյուրավոր անմեղ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան եւ հաշմանդամ դարձան: Բռնաբարվեցին կանայք, այդ թվում մանկահասակ աղջիկներ: Ավելի քան 200 բնակարան թալանվեց, տասնյակ մեքենաներ ջարդուխուրդ արվեցին եւ այրվեցին, տասնյակ արվեստանոցներ եւ արհեստանոցներ, խանութներ եւ կրպակներ գետնին հավասարվեցին, եւ հազարավոր մարդիկ փախստական դարձան,” ասել է Ֆրենկ Փալոունը:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը երբեւէ այս հանցագործությունները պատշաճ կերպով չի հետաքննել, իսկ կազմակերպիչներից եւ իրականացնողներից շատերը պարզապես բաց են թողնվել, որոնցից ոմանք այսօր Ադրբեջանի պառլամենտի անդամ են: Չնայած այս հանցագործությունները կոծկելու Ադրբեջանի կառավարության ջանքերին, այնուամենայնիվ գտնվեցին համարձակ վկաներ, ովքեր ներկայացրեցին այս հանցանքների ճշգրիտ պատկերը:
“Սումգայիթի ջարդերը պարզապես մի դրվագ է հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի երկար շարանում: Սումգայիթյան իրադարձություններին հետեւեց հակահայկակական միջոցառումների ալիք, որոնք ցնցեցին քաղաքը 1988 թ. փետրվարին: Քաղաքի ողջ տարածքը ասպարեզ դարձավ դրա հայազգի բնակչության դեմ զանգվածային բռնությունների համար,” արձանագրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Հարձակումները դարձան հայերի էթնիկ զտումների ավելի մեծ արշավի սկիզբը, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծած պատերազմը: Պատերազմը շուրջ 30 հազար կյանք խլեց, եւ թե Հայաստանում, թե Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական դարձավ: Ադրբեջանում շարունակված թշնամական գործողությունների եւ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ 1992 - 1994 թթ. տեւած ռազմական ագրեսիայի արդյունքում վերացավ Ադրբեջանի թվով 450,000 հայ համայնքը ընդամենը մի քանի տարում: Ինչպես այս տարվա ապրիլին նշվելու է հայերի ցեղապանության 95-ամյակը, մենք մի պահ կանգ ենք առնում, որպեսզի հիշենք Սումգայիթի հանցագործությունները եւ ջարդերը, որ իրականացվեցին Ադրբեջանի հայազգի բնակիչների դեմ, ասել է կոնգրեսականը:
Ֆրենկ Փալոունը նշել է, որ այս տարելիցը մեզ կրկին անգամ հիշեցնում է հայ ժողովրդի կրած պատմական անարդարությունը իրենց ողջ պատմության ընթացքում: Շարունակելով իր խոսքը, նա կոչ է արել Ադրբեջանին եւ Թուրքիային դադարեցնել շրջափակումը, հրաժարվել հայերի հանդեպ իրենց ագրեսիվ դիրքորոշումից, եւ աշխատել երկարատեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ժամանակն է, որ ԱՄՆ անի ամեն հնարավորը եւ օգտագործի իր գեոքաղաքական ազդեցությունը եւ ուղերձ հղի, հայտարարելով, որ էթնիկ ցեղապանությունները, ինքնիշխան երկրների անօրինական շրջափակումները եւ հայ ժողովրդի դեմ անդադար բռնությունները չեն հարդուրժելու:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment