Tert.am. 10-2-2010- Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 25-ի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր է՝ մի երկու շաբաթից համանախագահներին ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան սկզբունքների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջև առայժմ չկա փոխըմբռնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Ըստ նրա` ժամկետների մասին խոսելն այժմ անիմաստ է:
«Երբ Հայաստանը ներկայացնի այդ առաջարկությունները, հանրությունն անպայման կտեղեկացվի»,- հայտարարեց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ մինչ օրս նշվում էր, թե Մերզլյակովն ասել է, որ առաջարկությունները կողմերը պետք է ներկայացնեն երկշաբաթյա ժամկետում:Wednesday, February 10, 2010
Մերզլյակովը առաջարկությունների ներկայացման կոնկրետ ժամկետ չի նշել
Tert.am. 10-2-2010- Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 25-ի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր է՝ մի երկու շաբաթից համանախագահներին ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան սկզբունքների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջև առայժմ չկա փոխըմբռնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Ըստ նրա` ժամկետների մասին խոսելն այժմ անիմաստ է:
«Երբ Հայաստանը ներկայացնի այդ առաջարկությունները, հանրությունն անպայման կտեղեկացվի»,- հայտարարեց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ մինչ օրս նշվում էր, թե Մերզլյակովն ասել է, որ առաջարկությունները կողմերը պետք է ներկայացնեն երկշաբաթյա ժամկետում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment