Tuesday, February 9, 2010

Ռուսաստանը առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական բանակցություններում

«Ազատություն» 8-2-2010- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում առաջընթաց կա, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք փորձում ենք օգնել հայերին եւ ադրբեջանցիներին ընդհանուր մոտեցումների հասնել», - DPA գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում եւ հավելել. - «Բնականաբար, սա շատ բարդ խնդիր է, սակայն դրական փոփոխություններ կան»։ «Փոխըմբռնումը աճում է, երկու առաջնորդների կողմից համաձայնեցվելիք հարցերի թիվը պակասում է, եւ մենք փորձում ենք օգնել», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

No comments: