
Aysor.am.13-2-2010- ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձից պարզ է դառնում, որ «Թուրքիան ընդունել է նախագահ Սարգսյանի հորդորները, և նշել, որ ինքը համամիտ է նախագահի հնչեցրած մտքերին»:
Այս առիթով նա նշեց, որ Հայաստանի նախագահի ուղերձում երկու միտք կար:
«Առաջինը` եղբա´ր, կա´մ գործ արա, կա´մ անիմաստ մի խոսիր, այսինքն, եթե դու ստորագրելու ես արձանագրությունները, ապա մոլորության մեջ մի գցիր միջազգային հանրությանը. այստեղ նախապայմաններ չկան, մտքիցդ հանիր, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է Ցեղասպանության ճանաչման գործընթացից հետ կանգնել, կամ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը դառնա նախապայման»,- ընդգծեց Է. Շարմազանովը:
Մյուս միտքը, ըստ Շարմազանովի, այն է, որ «ժամանակը գործում է ոչ ի օգուտ այս գործընթացի և պետք է լինել վճռական», ինչի վերաբերյալ ևս, ըստ նրա, Թուրքիայի նախագահը պատասխան ուղերձում համաձայնություն է հայտնել:
«Կարծում եմ, որ մտնում ենք նոր փուլ, սակայն գտնում եմ, որ այս փուլը ևս հեշտ չի լինլու»,- ամփոփելով իր խոսքը` հայտնեց Է. Շարմազանովն ու հավելեց, որ «հայ-թուրքական պատմությունը չեն ուսումնասիրել և քաղաքականության մեջ տեղ չունեն բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հայ-թուրքական հարաբերություններն առանց խնդիրների են լինելու»:
No comments:
Post a Comment