Saturday, February 20, 2010

Իրանը կողմ է հայ–թուրքական սահմանի բացմանը

Tert.am. 19-2-2010- Իրանը կողմ է հայ–թուրքական սահմանի բացմանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։ Ըստ նրա՝ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է տարածաշրջանի կայունացմանն ու խաղաղությանը, իրենք մշտապես սատարելու են։ «Մենք միշտ կարևորել ենք, որ մեր հարևանները, տվյալ դեպքում՝ Հայաստանը, իր հարաբերությունները կարգավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ, և մենք պատրաստ ենք աջակցել»,– ասաց Սաղայանը։ Դեսպանի խոսքով՝ պետք է կայունացման համար ջանքեր գործադրվեն, քանի որ լարվածության թուլացումից կշահեն տարածաշրջանի ժողովուրդները։

No comments: